Չավուշօղլուն Հայաստանին մեղադրել է Ադրբեջանի խաղաղության առաջարկն առ այսօր անպատասխան թողնելու մեջ
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն արցախյան 2-րդ պատերազմի 1-ին տարելիցին հանդիպել է իր ադրբեջանցի գործընկերոջ՝ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Նրանք հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով, որի ժամանակ Չավուշօղլուն Հայաստանին մեղադրել է Ադրբեջանի կողմից արված խաղաղության առաջարկն առ այսօր անպատասխան թողնելու մեջ։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից ստացված դրական ուղերձներին՝ Չավուշօղլուն հիշեցրել է, որ դրանք եղել են զուտ իբրև պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
«Ի սկզբանե մեր ամենամեծ ցանկությունն էր, որ այս տարածաշրջանն արդեն լինի խաղաղ և կայուն ռեգիոն։ Դրան է միտված եղել Ադրբեջանի կողմից Հայաստանին արված համապարփակ խաղաղության համաձայնագրի առաջարկը։ Բայց դեռևս չի եղել դրական պատասխան»։
Թուրքիայի արտգործնախարարը, ամփոփելով իր խոսքը, շեշտել է, որ հետայսու Թուրքիան Ադրբեջանի հետ միասին կոորդինացնելու և անելու է այն քայլերը, որոնք անհրաժեշտ են լինելու հետագա գործընթացում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան