
Պետդումա է ներկայացվել հանրային իշխանության մասին օրինագիծը
Պետդումայի Պետական շինարարության և օրենսդրության կոմիտեի նախագահ Պավել Կրաշենիննիկովը և Դաշնության խորհրդի Սահմանադրական օրենսդրության և պետական շինարարության հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կլիշաշը խորհրդարանի ստորին պալատին են ներկայացրել տարածաշրջանային իշխանության մասին նոր օրենքի նախագիծ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Դրանով առաջարկվում է տարբեր մակարդակների հանրային մարմիններին իրավունք տալ դիմել Պետական խորհրդին՝ վեճերը լուծելու համար, այդ թվում՝ լիազորությունների փոխանցման և դրանց համաձայնեցված լուծմանը հասնելու հարցում:
«Ռուսաստանի Դաշնության իմնադիր սուբյեկտներում Հանրային իշխանության կազմակերպման մասին» օրենքի նախագիծն ուղղված է հանրային իշխանության միասնական համակարգի վերաբերյալ Սահմանադրության դրույթների իրականացմանը և մարզերում հանրային իշխանության կազմակերպման գործընթացի բարելավմանը:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին