
Վաշինգտոնը զգուշացրել է հետևանքների մասին՝ եթե Թուրքիան Ռուսաստանից գնի S-400-ների 2-րդ խմբաքանակը
ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայի Էրդողանի՝ ամերիկյան CBS ալիքին տված հարցազրույցին, որի ժամանակ նա ասել էր, թե Անկարան պատրաստվում է Ռուսաստանից գնել S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի 2-րդ խմբաքանակը: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Առաջին խմբաքանակի վերաբերյալ պայմանագիրը ստորագրվել էր 2017-ին, որը լուրջ ճգնաժամ էր առաջացրել թուրք ամերիկյան հարաբաերություններում:
Պետքարտուղարության հրապարակած հայտարարության մեջ ասվում է, որ Վաշինգտոնը Թուրքիային մշտապես կոչ է անում հրաժարվել ռուսական ՀՕՊ-երից և զերծ մնալ Ռուսաստանից նոր խմբաքանակ ձեռքբերելուց:
«Մենք կշարունակենք Թուրքիային հիշեցնել, որ ցանկացած էական զինամթերքի ձեռքբերում Ռուսաստանից կարող է հանգեցնել նոր պատժամիջոցների՝ չհաշված այն բաները, որոնք արդեն սահմանվել են CAATSA օրենքի շրջանակներում 2020-ի դեկտեմբերին»,-ասվում է հայտարարությունում։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին