Ֆրանսիան ջանք չի խնայի, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում նպաստի կողմերի միջև երկխոսության վերսկսմանը․ դեսպանատուն
Ֆրանսիան ջանք չի խնայի, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում նպաստի կողմերի միջև երկխոսության վերսկսմանը՝ հակամարտության տևական կարգավորման և Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման նպատակով։ Այս մասին ասվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան ֆեյսբուքյան գրառման մեջ։
Նշվում է, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն այսօր առավոտյան ժամը 11։00-ին մեկ րոպե լռությամբ հարգեց նախորդ տարվա արյունալի հակամարտության նահատակների հիշատակը։
«Մենք մեր անկեղծ վշտակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհերի և վիրավորների ընտանիքներին»,-ասվում է գրառման մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան