
Ալաշկերտը հաղթեց ԲԿՄԱ-ին
VBET ՀՊԼ 8-րդ տուրում Երևանի «Ալաշկերտը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթել է ԲԿՄԱ-ին: Ինչպես հայտնում է armsport.am-ը, տանտերերի կազմում հաշիվը բացել է Խուրցիձեն՝ 36–րդ րոպեին։ 77–ին բանակայինները խփել են պատասխան գոլը։ Աչքի է ընկել Սերոբյանը։
«Ալաշկերտի» կազմում հաղթական գոլը խփել է Ֆոֆանա Բեկոն՝ հիմնական ժամանակի ավարտից 8 րոպե առաջ։
Այս խաղից հետո «Ալաշկերտը» 5 միավորով 8-րդն է։
Նշենք, որ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Միլան Միլանովիչը այս խաղին հետևում էր օթյակից, իսկ տեխնիկական գոտում աշխատում էր Սերգեյ Էրզրումյանը։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին