Pfizer-ի ղեկավարը նշել է՝ երբ կարող է աշխարհը վերադառնալ սովորական կյանքի համաճարակից հետո
Ամերիկյան Pfizer (Ֆայզեր) պատվաստանյութերի ընկերության գործադիր տնօրեն Ալբերտ Բուրլան հայտարարել է, որ մեկ տարվա ընթացքում հնարավոր է վերադառնալ սովորական կյանքին՝ COVID-19 համաճարակից հետո, նշելով, որ դրա համար անհրաժեշտ է բնակչության տարեկան պատվաստումներ: Այս մասին գրում է Tass-ը։
«Ես հավատում եմ, որ մենք կկարողանանք վերադառնալ բնականոն կյանքին: Չեմ կարծում՝ դա նշանակում է, որ [կորոնավիրուսի] նոր շտամներ կհայտնվեն: Եվ ես չեմ կարծում, որ մենք կկարողանանք նորմալ ապրել առանց պատվաստումների»,- ասել է Բուրլան՝ կիրակի օրը ABC հեռուստաալիքի եթերում։
«Մենք կունենանք դեղամիջոցներ [կորոնավիրուսի դեմ], որոնք կազդեն առնվազն մեկ տարի: Կարծում եմ, որ ամենահավանական սցենարն այն է, որ [բնակչությունը] տարեկան պատվաստվի», - ավելացրել է Pfizer-ի ղեկավարը:
Նա նաև ասել է, որ ընկերությունը շուտով կներկայացնի իր պատվաստանյութի ուսումնասիրության տվյալները, որն իրականացվել է 5-11 տարեկան երեխաների վրա։ Ըստ Բուրլայի, ուսումնասիրությունն ապացուցել է այս տարիքային խմբի համար դեղամիջոցի արդյունավետությունն ու հուսալիությունը: