ՄԱԿ-ը կշարունակի աջակցություն ցուցաբերել Արցախից տեղահանված անձանց
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը կշարունակի մարդասիրական և վերականգնողական աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և տուժած համայնքներին։Այս մասին ասված է գրասենյակի տարածած հաղորդագրությունում։
«ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմը, ողջ հայ ժողովրդի հետ միասին, ոգեկոչում է բոլոր նրանց, ովքեր զոհվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, և իր անկեղծ ցավակցությունն է հայտնում բոլոր ընտանիքներին, վիրավորներին և տուժածներին:
ՄԱԿ-ի Միջգերատեսչական արձագանքման պլանի միջոցով և մեր գործընկերների հետ միասին՝ մենք կշարունակենք մարդասիրական և վերականգնողական աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից և դրա շրջակայքից տեղահանված և Հայաստանում ապաստանած անձանց և տուժած համայնքներին»,-ասված է հաղորդագրությունում: