27.09.2021. Կորոնավիրուսի 462 նոր դեպք է գրանցվել, մահացել է 14 հիվանդ
Հայաստանում սեպտեմբերի 26-ին կատարվել է 5183 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 462 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 565 մարդ, գրանցվել է մահվան 14 դեպք։ Նրանցից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, սեպտեմբերի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 259 007 դեպք, որոնցից 240 305-ն` առողջացած, 5264-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1203 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 6467 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12235 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 693 823 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 26.09.2021. Կորոնավիրուսի 925 նոր դեպք է գրանցվել, մահացել է 13 հիվանդ
- 25.09.2021. Կորոնավիրուսով 25 հիվանդ է մահացել
- 24.09.2021. Կորոնավիրուսի 906 նոր դեպք է գրանցվել, մահացել է 18 հիվանդ
- 23.09.2021. Կորոնավիրուսով 23 հիվանդ է մահացել
- 22.09.2021. Կորոնավիրուսով 20 հիվանդ է մահացել
- 21.09.2021. Կորոնավիրուսով 19 հիվանդ է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին