«Արցախն ապրում է». ջահերթ՝ Ստեփանակերտում
Սեպտեմբերի 26-ին, ի հիշատակ արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված քաջորդիների, Ստեփանակերտում կայացել է «Արցախն ապրում է» խորագրով ջահերթ։ «Արցախպրես»-ի հաղորդմամբ, ջահերթի մեկնարկը տրվել է Սուրբ Հակոբ եկեղեցու բակից, որտեղ Տեր Մինաս քահանա Մովսիսյանի ձեռամբ հոգեհանգստյան կարգ է կատարվել։
Այնուհետև մասնակիցները ջահերով շարժվել են դեպի Ստեփանակերտի հուշահամալիր՝ տանելով Արցախի՝ 100 մ. երկարություն ունեցող դրոշը։ Երթին են միացել «Հայաստան», «Սփյուռք», «Հադրութ», «Շուշի», «Քաշաթաղ», «Շահումյան», «Քարվաճառ» թևերը։
Երթն ամփոփվել է Ստեփանակերտի հուշահամալիրում, որտեղ մասնակիցներին դիմավորել են քահանան, զինվորը և հղի կինը, ովքեր խորհրդանշում են հավատը, ուժը և կյանքը։
Լուսանկարները՝ «Արցախպրես»-ից։
Հարակից հրապարակումներ`
- Հոգեհանգստյան արարողություն և լռության րոպե՝ Հայաստանում և Արցախում
- Աղոթք Եռաբլուրում
- Ջահերով երթը դեպի Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա