Արամ Ա. Թշնամու դիմաց մնացեք ամուր, անզիջող
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը ուղերձ է հղել ղարաբաղյան երրորդ պատերազմի մեկնարկի տարելիցի կապակցությամբ, որտեղ ասված է.
«Արցախեան 44-օրեայ պատերազմի տարելիցին տխուր առիթով մեր նայուածքները ու մտածումները կ՚ուղղենք առաջին հերթին նահատակներու ծնողներուն՝ ըսելով.- ձեր զաւակները իրենց արիւնը թափեցին հայրենիքի անվտանգութեան ու անկախութեան համար։
Ան որ այս սրբազան նպատակին համար ինքզինք կը զոհէ՝ նահատակ է եւ դուք հպարտ պէտք է ըլլաք, որ ձեր զաւակները մեր ազգին ու հայրենիքին համար դարձած են նահատակներ։
Այսօր, երբ կը յիշենք մեր նահատակները, նաեւ պէտք է լսենք երկինքէն երկիր մեզի հասնող անոնց պատգամը.- հաւատքով ու նուիրումով պաշտպան կանգնեցէ՛ք հայրենիքին, թշնամիին դիմաց մնացէ՛ք ամուր, անզիջող՝ հաւատքով ու կամքով կռանուած։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Ա-ն հայ գերիների հարցով դիմել է Հռոմի Պապին
- Արթնացի՛ր հայ ժողովուրդ, ուժերի համախմբումը ի խնդիր Հայաստանի փրկության անհետաձգելի հրամայական է. Արամ Առաջին
- Միքայել Մինասյանը՝ Արամ Ա-ի պատասխանի մասին. Նման արձագանքն ավելացրեց կասկածներս