Անդրանիկ Հովհաննիսյան. Ըստ «ՌԲԿ»-ի՝ Հայաստանի իշխանությունները հանձնելու են Մարտունին, Մարտակերտն ու Իվանյանը
«Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետ, արևելագետ, Հայաստանից արտաքսված Ղազախստանի քաղաքացի Անդրանիկ Հովհաննիսյանը Թելագրամի իր ալիքում գրում է.
«Ռուսական «РБК» լրատվական գործակալությունը հրապարակեց, ապա ավելի ուշ ջնջեց մի քարտեղ, որի համաձայն, Հայաստանի իշխանությունները պատրաստվում են ստորագրել դավաճանական նոր համաձայնագիր, ըստ երևույթին, դահմանազատման ու սահմանագծման մասին, որով հայկական կողմը գնում է միակողմանի տարածքային զիջումների։
Մասնավորապես, ըստ այդ քարտեզի հայկական կողմն Ադրբեջանին է տալիս Մարտակերտ, Իվանյան, Մարտունի շրջանները։ Սպասում եմ Հայաստանի իշխանությունների մեկնաբանություններին։
Եթե դա Ռուսաստանի խոշորագույն մուլտիմեդիոն հոլդինգի կողմից սխալ է կամ ապատեղեկատվություն, ապա թող պահանջեն հերքման և ներողության հրապարակում»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան