
Ադրբեջանում ցուցադրել են պատերազմում սպանվածների լուսանկարները
Բաքվում այսօր երթ են անցկացրել՝ փողոցներում ցուցադրելով Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային դիմագրավման հետևանքով սպանված ադրբեջանցիների լուսանկարները։ Երթը գլխավորել են Իլհամ Ալիևն ու նրա կինը։ Վերջինը ձեռքում պահել է մանկահասակ երեխայի լուսանկար, որն իբր զոհվել է Գյանջայի ռմբակոծման հետևանքով։
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, ղարաբաղյան երրորդ պատերազմում սպանվել է 2 907 մարդ, 7 մարդ անհետ կորած է։ Ըստ ադրբեջանական տեղեկատվության, մահացել է 97 քաղաքացիական անձ։
Ենթադրվում է, որ մահացածների թվում Բաքուն չի ներառել սիրիացի վարձկանների թիվը, որոնք կռվում էին առաջին գծում։ Պատերազմում սիրիացի վարձկանների մասնակցության վերաբերյալ միջազգային մամուլում բազմաթիվ հրապարակումներ ու հետաքննական հոդվածներ են եղել։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ՄԻՊ. Պատերազմի ժամանակ զոհվել է 80 քաղաքացիական անձ, 20 -ի ճակատագիրը դեռևս անհայտ է
- Սիրանուշ Սահակյան. Գերիների կյանքի իրավունքի խախտման վերաբերյալ 38 գանգատ ենք ներկայացրել ՄԻԵԴ, ևս 50-ը նախապատրաստվում է
- ՔԿ. Պատերազմի հետևանքով զոհվել է 3781 անձ, անհայտ է 231 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայր
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին