Քաղաքական 09:47 27/09/2021 Հայաստան

Որքան էլ ծանր լինեն այս պատերազմի կորուստները, պետք է գիտակցենք՝ այն չի ավարտվել. Չալաբյան

Հասարակական-քաղաքական գործիչ, «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը «Պատերազմից մեկ տարի անց» վերնագրով գրառում է արել. 

«Մեկ տարի է անցել այն ճակատագրական օրվանից, երբ մեր երկիրը հայտնվեց պատերազմի ճիրաններում։ Պատերազմի, որն իր մասշտաբներով ու կորստաբերությամբ գերազանցեց այն ամենն, ինչ դրան նախորդել էր, որը մտավ տառացիորեն մեր յուրաքանչյուրիս տան մեջ, և մեր կյանքը բաժանեց երկու մասի՝ մինչև պատերազմը, և դրանից հետո։

Ոմանց կյանքում գուցե պատերազմից հետո էլ շատ բան չի փոխվել, բայց հասարակության այն մասի համար, որն ընդունակ է մտածել և վերլուծել, եկել է այն ցավոտ գիտակցությունը, որ այն ամբողջ իրականությունը, որը ձևավորվել էր 1994 թ․ հետո՝ ամուր սահմաններ, մարտունակ բանակ, անվտանգ ճանապարհներ, մեզ համար այլևս երաշխավորված չեն։

Պատերազմում կրած պարտության պատճառով մեր տարածքը կրճատվել է, սահմանները երկարել ու դարձել են ավելի խոցելի, բանակը ցավալի կորուստներ է կրել մարտի դաշտում, մի շարք ռազմավարական ճանապարհներ անցել են թշնամու վերահսկողության տակ, և մի քանիսին էլ այն շարունակում է հավակնել սպասվելիք սահմանազատման արդյունքում։ Ինչը թերևս ակնհայտ չի առօրյա կյանքում, բայց առավել ճակատագրական է՝ մեր երկիրը կորցրել է իր ինքնիշխանության զգալի մասը, դարձել է խաղաքարտ տարածաշրջանային տերությունների կողմից մղվող բազմաչափ հակամարտության մեջ, որտեղ մեր բնակավայրերը և տարածքները ստվերային մեկ պայմանավորվածությամբ կարող են փոխանակվել Սիրիական Իդլիբում ինչ որ մի ճանապարհի, կամ Լիբիայում ինչ որ մի նավթահանքի հետ։

Պատերազմից մեկ տարի անց, պարզ են դառնում և նրա խորքային աշխարհաքաղաքական շարժառիթները, և այն ռազմավարական պլանը, որը հետևողական կիրառելով, թշնամին կարողացավ պառակտել հայկական հասարակությունը, մեկուսացնել այն իր հիմնական ռազմավարական գործընկերներից և արդյունքում անհավասար կռիվ պարտադրել հայկական բանակին։ Նույնիսկ այդ պայմաններում բանակը հերոսական կռիվ մղեց, և ռազմաճակատի մեծ մասում կարողացավ կասեցնել թշնամու առաջխաղացումը, նրան պատճառելով ծանր կորուստներ։

Սակայն պատերազմները կռվում են ոչ միայն բանակները, այլ պետությունները, և նույնիսկ հերոսաբար կռվող բանակը չի կարող շրջել պատերազմի ընթացքը, եթե պետությունը, որպես ամբողջություն, այն տանուլ է տվել։ Իսկ մենք տանուլ էինք տվել այս պատերազմն այն պահից, երբ նրա մեջ բացահայտ ներքաշվեց Թուրքիան, առանց բավարար հակազդեցություն ստանալու Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Եվրամիությունից՝ այն երեք հիմնական աշխարհաքաղաքական կենտրոններից, որոնք միասին կոչված էին ապահովել կայունությունը մեր տարածաշրջանում։

Արդյունքում, հայկական պետության ձախողումների համար մենք ծայրահեղ թանկ գին վճարեցինք՝ հազարավոր մարդկային կյանքերով, հսկայական կորսված տարածքներով, վիթխարի նյութական կորուստներով, և ամենակարևորը՝ սեփական ուժերի նկատմամբ վստահության կորստով։
Որքան էլ ծանր լինեն սակայն այս պատերազմի կորուստները, մենք պետք է գիտակցենք, որ այն չի ավարտվել, և մենք վաղաժամ թևաթափ լինելու իրավունք չունենք։

Թուրքիայի պանթուրքիստական ախորժակները միայն սրվել են այս պատերազմով։ Ադրբեջանը, ոգևորվելով սեփական անպատժելիությունից, ձգտում է Հայաստանի ռազմավարական տարածքների՝ Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի նկատմամբ վերահսկողության, Արցախի ճակատագիրը ընդհանրապես անորոշ է։ Լավագույն դեպքում, մենք ունենք մի քանի տարվա հարաբերական դադար՝ վերականգնելու մեր ուժերը, և վերականգնելու նաև մեր տարածաշրջանում ընդհանուր ուժային հավասարակշռությունը, այլապես մեզ նոր պատերազմ է սպառնում, այս անգամ արդեն Հայաստանի Հանրապետության տարածքում։ Թշնամին այդ պատերազմին պատրաստվում է ամբողջ թափով՝ ամեն շաբաթ տարբեր զորավարժություններ է իրականացնում, մեծ ծավալի նոր սպառազինություններ է ձեռք բերում, նոր ռազմավարական ճանապարհներ է կառուցում, և պարբերաբար տարբեր սադրանքներով փորձարկում է մեր դիմադրողականությունը։

Մեզ այլ բան չի մնում, քան հակազդել թշնամու աճող ախորժակներին, ընդ որում հակազդել դրան բոլոր ճակատներով՝ վերակազմավորելով և ամրապնդելով մեր բանակը, արագ թափով զարգացնելով սեփական ռազմական արդյունաբերությունը, համատարած մարզելով մարտունակ տարիքի բնակչությանը, և ամրապնդելով Արցախի և Հայաստանի սահմանամերձ բնակավարերը՝ յուրաքանչյուրը վերածելով անառիկ ամրոցի։

Սեփական մարտական կարողությունների աճին զուգահեռ, մենք պետք է վերականգնենք հայկական պետության միջազգային հեղինակությունը, և ձևավորենք դաշնակցային հարաբերությունների այնպիսի համակարգ, որն արդյունավետ կհակազդի թուրք-ադրբեջանական տանդեմին, և այլևս թույլ չի տա, որ նրա ուժն անարգել ջարդվի մեր գլխին։ Դա ավելի քան իրատեսական է, հաշվի առնելով Թուրքիայի ագրեսիվ պահվածքը տարածաշրջանի մյուս երկրների նկատմամբ, և մենք այստեղ կարող ենք ստանձնել մեր արժանապատիվ դերակատարությունը, եթե արագ տեմպերով վերականգնենք մեր ուժերը, և դադարենք Թուրքիայից խաղաղություն մուրալ։

Պատերազմից մեկ տարի անց, մենք շարունակում ենք սգալ մեր անժամանակ հեռացած հերոս նահատակների համար։ Առաջնագծում կռվող մեր եղբայրներն իրենց կյանքով են վճարել մեր բոլորի ազատության և ապրելու իրավունքի համար։ Նրանց հիշատակի առաջ մեր պարքն է՝ այսուհետ ապրել և գործել այնպես, որ թշնամին այլևս չկարողանա անարգել խլել հայի կյանքը, հողն ու ազատությունը։ Պատերազմից մեկ տարի անց, խոնարհում եմ գլուխս մեր բոլոր հերոս նահատակների առաջ, և կոչ անում ապրողներին՝ կրկնակի-եռակի եռանդով կառուցել և պաշտպանել մեր բոլորիս հայրենիքը»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

21:40
Սլավիկ Գալստյանը հաղթեց օլիմպիական չեմպիոնին
Սլավիկ Գալստյանը PWL-8 (Professional Wrestling League) լիգայում 5:4 հաշվով հաղթեց Օլիմպիական և Աշխարհի չեմպիոն, կուբացի Լուիս Օրտա Սանչեսին:...
Աղբյուր` Panorama.am
21:30
Մյունխենի օդանավակայանը կաթվածահար կլինի
Գերմանիայի երկրորդ ամենածանրաբեռնված` Մյունխենի օդանավակայանը, փետրվարի 27-28-ը կաթվածահար է լինելու աշխատողների գործադուլի պատճառով: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
21:18
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանի միջնորդությունն անհիմն է ճանաչել և թողել առանց քննության
Փետրվարի 25-ին Բաքվում շարունակվեց Հայաստանի քաղաքացի Ռուբեն Վարդանյանի դեմ Ադրբեջանի կողմից հարուցված  շինծու  քրեական գործը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
21:09
Առողջապահության նոր տարին գարնանն է, իսկ հիվանդ քաղաքացիները թող սպասեն․ Ծաղիկ Վարդանյան
Առողջապահության կազմակերպիչ, ԱՆ նախկին պաշտոնյա Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Առողջապահության նախարարությունում տարին սկսվում է գարնանից...
Աղբյուր` Panorama.am
21:07
Երևանն ստացել է «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ Բաքվի պատասխանը
«Ազատությանը» հաղորդել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը
Աղբյուր` Panorama.am
20:53
Մակրոնը չի հաջողվում Թրամփից ստանալ աջակցություն՝ Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցում
 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի կարողացել հասնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությանը՝  հակամարտության ավարտին եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
20:42
Սաստիկ բքի պատճառով Նորավանի խաչմերուկից մինչև Գորիս և Մ-2-Շինուհայր-Տաթև ավտոճանապարհները փակ են
Փետրվարի 25-ին՝ ժամը 20:40-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Նորավանի խաչմերուկից մինչև Գորիս և Մ-2-Շինուհայր-Տաթև ավտոճանապարհները փակ են բոլոր...
Աղբյուր` Panorama.am
20:31
Սկանդալային ձայնագրություն` «փողը չեն մուծում, մի´ քշեք»․ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն մեկնաբանություն չունի
Համացանցում ձայնագրություններ են տարածվել ավտոբուսի վարորդների և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ղեկավար անձնակազմի միջև եղած տարբեր...
Աղբյուր` Panorama.am
20:24
Մտահոգիչ է ընդդիմադիր գործիչների հանրային խոսքը սահմանափակելուն ուղղված գործելակերպը․ ՔԻՀԿ
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հայտարարություն է տարածել  Էդգար Ղազարյանի քաղաքական հետապնդման մասին։ Հայտարարության մեջ ասվում...
Աղբյուր` Panorama.am
20:05
Ուրարտուն հաղթեց Արարատ-Արմենիային․ Կալուկյանը նորամուտը նշանավորեց գոլով
Fastex Պրեմիեր Լիգայի 2024/25թթ․ մրցաշրջանի 20-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվելիս արտագնա հաղթանակ տարավ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Այս պահին հանրապետության մի շարք մարզերում դիտվում է քամու ուժգնացում և գետնաբուք
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է․ «Հարգելի քաղաքացիներ, այս պահին հանրապետության մի...
Աղբյուր` Panorama.am
19:34
Առողջապահության նախարարությունը հերթական անտրամաբանական օպտիմալացումն է պլանավորում․ Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է․ «Առողջապահության «սև սիրտ», Նանուշյանի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Հայաստանն Ադրբեջանին ներկայացրել է սպառազինությունների փոխադարձ վերահսկման առաջարկ․ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթ է ունեցել Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածում։ Ելույթում, մասնավորապես, ասել է․ «Ուրախ...
Աղբյուր` Panorama.am
19:00
Փորձ է արվում այս գործն ինչ-որ կերպ վերակենդանացնել․ փաստաբանը՝ Ռոբերտ Քոչարյանի ու նախկին այլ պաշտոնյաների գործի մասին
«Խնդիրն նրանում է, որ մենք ունենք օրինականության այնպիսի անջրպետ, որ դա որևէ ձև հաղթահարել չենք կարողանում։ Նախկինում երբևէ մի իրավիճակ...
Աղբյուր` Panorama.am
18:34
Ես ազատության մեջ եմ, խոսքս՝ բանտում․ Էդգար Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է․ «Ես ազատության մեջ եմ, խոսքս՝ բանտում»։ Օրերս հասարակական-քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
18:21
Եգիպտոսի «Port Said» քաղաքի մոտակայքում վթարի ենթարկված նավը հասել է Ստամբուլ
Փետրվարի 12-ին ամերիկյան «Harry S. Truman» (CVN 75) ավիակիր նավի հետ բախված թուրքական «Beşiktaş-M» բեռնատար նավը նկատվել...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ուկրաինայի համար խաղաղության ծրագիրը մշակվում է ոչ թե Եվրոպայում, այլ Սաուդյան Արաբիայում․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․ «ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի գործողությունները հուշում են, որ մշակվել է նոր քաղաքական դոկտրին։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մրցույթ` Վրաստանի բուհերում 2025-2026 ուստարում մագիստրոսական կրթություն ստանալու համար
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025-2026 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` Վրաստանի բարձրագույն...
Աղբյուր` Panorama.am
17:56
Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհը փակած և «դրիֆթ» կատարած տղամարդիկ ձերբակալվել են
Փետրվարի 24-ին համացանցում տեսանյութ էր շրջանառվում, թե ինչպես է «ԲՄՎ»-ի վարորդը նույն օրը՝ կեսօրին, հարսանեկան արարողության...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ադրբեջшնgիները վնասել են Արցախի մի շարք բնակավայրերի բնամշակութային լանդշաֆտները
Google Earth արբանյակային քարտեզի 2023 թվականի հունիսին արված լուսանկարների դիտարկումը թույլ է տալիս ասել, որ ադրբեջանական կողմը զգալիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:37
Հարժիս-Շինուհայր ճանապարհահատվածում բուք է
Փետրվարի 25-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Թալինի, Աշոցքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Ճանապարհային դեպարտամնետ հիմնադրամից հայտնում...
Աղբյուր` Panorama.am
17:14
2024 թ.-ին Հայաստանում համարակալվել և հաշվառվել է 195.400 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի. Տիգրան Ալեքսանյան
Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը վերջին 10 տարում նվազել է մոտ 30 %-ով: Ըստ այդմ, պակասել է խոշոր և մանր եղջերավոր,...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ռոբերտ Քոչարյան, ոտքի կանգնեք։ Էդ ի՞նչ ձեռքի շարժումներ էիք անում. Դատավոր
«Ադեկվատության խնդիր եմ ես տեսնում այստեղ, ժողովուրդ ջան»։
Աղբյուր` Panorama.am
16:36
Մեր համագործակցությունը ԵՄ հետ «արտաամուսնական» հարաբերություն չէ. ՔՊ-ական պատգամավոր
«Հայաստանն ամուսնացած չէ ոչ մեկի հետ, ոչնչի հետ։ Մեր համագործակցությունը  Եվրոպայի միության հետ արտաամուսնական հարաբերություն...
Աղբյուր` Panorama.am
16:32
Ռուսաստանում ՀՀ քաղաքացին քրեական հետապնդման է ենթարկվում ապօրինի, ենթադրաբար՝ «պատվերով». Փաստաբանների ահազանգը
«Սիմոնյան և գործընկերներ» ու «Միքայել Համբարձումյան և գործընկերներ»      իրավաբանական ընկերությունները...
Աղբյուր` Panorama.am
16:24
Դաշնային խորհուրդ. Մատվիենկոն կայցելի Երևան՝ Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները խթանելու համար
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով կայցելի Հայաստան՝ «ռուս-հայկական միջպետական հարաբերություններին նոր լիցք...
Աղբյուր` Panorama.am
16:23
Անշարժ գույքի շուկան փլուզվում է.Դավիթ Բաղդասարյան
ՀՀ բանկերից մեկի նախկին աշխատակից, ներկայում Կապանի լեռնահարստացման կոմբինատի աշխատակից Դավիթ Բաղդասարյանը գրում է. «ՀՀ ԿԲ-ն մի...
Աղբյուր` Panorama.am
16:15
Թող մոտենար, քննադատեր, ոչ թե ասեր՝ «նիկոլական վիժվածք». Հակոբ Ասլանյան
«Եթե մարդը կատարել է որևէ արարք, դրան  համապատասխան գնահատական պետք է տրվի անկախ նրանից, ես հիմա ՔՊ-ում եմ, ՔՊ-ում չեմ, օրենքն ինչ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին
13:23 25/02/2025

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}