Պատերազմի առաջին օրը Էրդողանը կապեց մեր ձեռքերը, իսկ Նիկոլը փակեց մեր բերանները. Ղազինյան
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է.
«Պատերազմի առաջին օրը Էրդողանը կապեց մեր ձեռքերը, իսկ Նիկոլը փակեց մեր բերանները:
Անցած տարի այս օրը, երբ արդեն սկսվել էր 44-օրյա պատերազմը, Թուրքիայի նախագահ Էրդողանը թվիթերում մի գրառում արեց, որտեղ Հայ ժողովրդին կոչ արեց դուրս գալ իշխանության դեմ և պայքարել իր ապագայի համար:
Քչերը հասկացան, որ սա բացահայտ աջակցություն էր Նիկոլ Փաշինյանին և լրջագույն զսպաշապիկ էր ազգային ընդդիմության համար, քանի որ եթե պատերազմի ընթացքում Հայաստանի ընդդիմությունը փորձեր փոխել իշխանությունը և կանխեր անխուսափելի աղետը, մեզ կմեղադրեյին Էրդողանի կոչին հետևելու և թուրքական օրակարգ սպասարկելու մեջ:
Այդ նույն օրը, առավոտյան ՀՀ կառավարության արտահերթ նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական դրություն և ընդունեց կառավարության որոշում՝ խիստ գրաքննություն մտցնելու և ընդդիմության կողմից քաղաքական պայքարն արգելելու մասին: Խիստ զարմանալի էր այս հանգամանքը, քանի որ Նիկոլը չպետք է իմանար այս պատերազմի նպատակը, ծավալը, տևողությունն ու մասշտաբը:
ԲԱՅՑ ՓԱՍՏՈՐԵՆ ԳԻՏԵՐ . . .
Ռազմական դրության պայմաններում Նիկոլն իրեն ԱՊՕՐԻՆԱԲԱՐ հռչակեց ՀՀ զինված ուժերի գլխավոր հրամանատար և իր ձեռքը վերցրեց ՀՀ զինված ուժերի կառավարումը՝ դրանից բխող բոլոր ողբերգական հետևանքներով:
Այդ նույն ժամանակահատվածում ադրբեջանական քարոզչամեքենան ակտիվ աշխատում էր Հայաստանի հասարակության հետ, քանի որ՝ ի հակառակ մեր կոչերին, ադրբեջանական կայքերը Հայաստանում չարգելափակվեցին:
Նիկոլի ու Էրդողանի համատեղ ջանքերով մենք զրկվեցինք ճշմարտությունն ասելու և աղետը կանխելու բոլոր հնարավորություններից, իսկ ադրբեջանին տրվեց գործելու ԼԻԱԿԱՏԱՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ:
Ազգային ընդդիմությունը չեզոքացված էր, արծրունն ու շուշանը ակտիվ էին, «հաղթելու ենք» կեղծիքը հասցվել էր քարոզչական պիկին:
Ամեն ինչ պատրաստ էր Արցախը հանձնելու և հազարավոր մարդկան սպանելու համար:
Հ.Գ. Պետական դավաճանը պոզով-պոչով կենդանի՞ է . . .»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան