
Ամեն ինչ անելու ենք` այս միջավայրը լինի պանթեոն, այլ ոչ թե նմանվի գերեզմանի. Արշակ Կարապետյան
ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք մատուցեց 44-օրյա պատերազմի, Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին։
Լրագրողների հետ զրույցում Կարապետյանն ասաց՝ ցավակցում ու խոնարհվում է բոլոր տղաների շիրիմների առջև։
«Մենք այստեղ ունենք ընկերներ, զինվորներ, անմիջական նախկին իմ ենթակաները։ Ամեն ինչ անելու ենք, որ այս միջավայրը լինի պանթեոն, այլ ոչ թե նմանվի գերեզմանի։
Սա մեր սուրբ տեղն է, մենք այստեղ, ինչու ոչ, պետք է գանք, իրենց հետ ժամանակ անցկացնենք ու չհամարենք իրենց զոհված։ Այսինքն՝ զոհված են, բայց մահացած չպետք է համարենք, իրենք կենդանի են», - ասաց Ա. Կարապետյան։
Երկրում առկա անվտանգային խնդիրներ վերաբերյալ հարցերին պաշտպանության նախարարը չպատասխանեց։
Հարակից հրապարակումներ`
- Չէ, ՄԱԿ-ի ամբիոնից չպետք է ասվեր, որ Հադրութն ու Շուշին գրավված են. ՔՊ-ական պատգամավոր
- Օրվա խորհրդից ելնելով՝ հիմա չեմ խոսի. Արմեն Գրիգորյան
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին