Չէ, ՄԱԿ-ի ամբիոնից չպետք է ասվեր, որ Հադրութն ու Շուշին գրավված են. ՔՊ-ական պատգամավոր
«Մենք հասկացանք, որ պետք է լինենք միասնական, որպեսզի նման բաներ չկրկնվեն, ուժեղացնենք մեր բանակը», - «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ դասեր են քաղել պատերազմից հետո։
Նա նշեց, որ պետք է հետ բերվեն կորցրած տարածքները։
«Ոչ թե հիմիկվանից գոռանք, թե հետ բերենք, այլ սուս ու փուս, ոնց որ իրենք 1994 թվականին պարտվեցին, անցավ 25 տարի, հետ վերցրին, հիմա էլ մենք։ Իհարկե, մեր տարածքները կորցրել ենք, պետք է հետ բերենք, դրա համար մեզ համբերություն է պետք ու պետք է համախմբվել»,- ասաց Գ.Մելքոնյանը։
Դիտարկմանը՝ ՄԱԿ-ի ամբիոնից Փաշինյանը չասաց, որ գոնե Հադրութն ու Շուշինն գրավված են, իշխանական պատգամավորն արձագանքեց. «Այսինքն, մտածում եք, որ պիտի ասե՞ր, հա՞։ Ասեր, հա՞։ Չէ, չասվեր»։
Հարցին՝ ինչո՞ւ չասվեր, նա պատասխանեց. «Որովհետև... Չպետք է ասվեր, պետք է սուս ու փուս քո գործն ասեն:
Մենք խոսում ենք՝ տարիներ հետո ինչ ենք անելու։ Այսօր չգնացինք ու Շուշին գրավեցինք։ Պիտի գա ժամանակ, մենք պիտի կարողանանք զինվել, կարողանանք պրոֆեսիոնալ բանակ ստեղծել։ Էդ ժամանակ արդեն, հետագայի խնդիր է, թե ինչ կարող ենք անել»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան