
Գերմանիայի ընտրություններում Մերկելի կուսակցությունը երկրորդ տեղում է․ սպասվում են կոալիցիայի բանակցություններ
Մոտ ապագայում Գերմանիայում կսկսվեն դաշնային կառավարության ձևավորման վերաբերյալ տարբեր կուսակցությունների նախնական բանակցությունները: Դեռ որոշված չէ, թե ովքեր են մասնակցելու դրանց. քաղաքական ուժերից ոչ մեկը չի ստացել խորհրդարանական մեծամասնություն: Այս մասին գրում է Euronews-ը։
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հավաքել է ձայների ամենամեծ թիվը (25,7%) և Բունդեսթագի 735 տեղից ստացել է 206-ը: Անգելա Մերկելի քրիստոնյա-դեմոկրատներ (ՔԴՄ), քրիստոնյա-սոցիալիստների դաշինքը ստացել է 196 տեղ: Պահպանողականներին աջակցել է ընտրողների 24%-ից մի փոքր ավելին․ նրանց համար սա պատմության մեջ ամենավատ արդյունքն է:
Խորհրդարան են անցնում նաև Կանաչները, Ազատ դեմոկրատական կուսակցությունը, Գերմանիայի համար այլընտրանքն ու Ձախակողմյան կուսակցությունը:
Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կանցլերի թեկնածու Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ ցանկանում է կոալիցիա կազմել «կանաչների» և լիբերալների հետ։ Նա կոչ է արել ՔԴՄ-ին անցնել ընդդիմություն:
Անգելա Մերկելը, որը կանցլերի պաշտոնը զբաղեցրել է վերջին 16 տարիներին, ասել է, որ նախարարների հաջորդ կաբինետի ձևավորումից հետո նա կհեռանա քաղաքականությունից: Կառավարություն ձևավորելու պատրաստակամության մասին հայտարարել է նաև պահպանողականների կանցլերի թեկնածու Արմին Լաշեթը:
Դիտորդները համաձայն են, որ Կանաչների կուսակցությունը ամեն դեպքում լինելու է նոր կառավարությունում: 2017 թվականի ընտրությունների արդյունքներով կոալիցիայի ստեղծումը տևեց 172 օր: «Այլընտրանք Գերմանիայի համար» աջ պոպուլիստական կուսակցության արդյունքները այս անգամ իջել են մինչև 10%:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին