ԵԽԽՎ զեկուցող․ Երևանում տեսա զինվորական գերեզմանատունը ու այն երիտասարդների թարմ գերեզմանները, որոնք իմ ավագ որդու տարիքին են
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում այսօր քննարկվում է Պոլ Գավանի պատրաստած՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» զեկույցի նախագիծը։
«Ուզում եմ ասել իմ ամենավառ հիշողությունները Հայաստան ու Ադրբեջան իմ այցերից։ Երևանում ես տեսա զինվորական գերեզմանատունն ու բոլոր այն երիտասարդների նոր գերեզմանները, որոնք իմ ավագ որդու տարիքին են, շատերը 18 տարեկան, և սիրելիների սրտաճմլիկ լացը, որոնք սգում են իրենց կորած որդիներին։ Սա բացարձակապես ողբերգություն է»,-ասաց Պոլ Գավանը, որ համանման վայր ինքը չի տեսել Ադրբեջանում։
Պոլ Գավանը պատասխանեց Ադրբեջանի պատվիրակ Սամադ Սեյիդովին, որը քննարկմանն իր ելույթում հայտարարեց, թե իրենք չեն վախենում պատերազմից։
«Ես հարգալից կասեմ պարոն Սեյիդովին, երբ նա ասում է, որ չեն վախենում պատերազմից, կարծում եմ, յուրաքանչյուրն այս վեհաժողովում պետք է վախենա պատերազմից, երբ տեսնում ենք պատերազմի հետևանքները, թե ինչ կարող է այն անել»,-ասաց զեկույցի հեղինակը։
Զեկուցողը կարևորեց կողմերի միջև վստահության միջոցների ստեղծում, որոնք կխրախուսեն երկխոսությունը։
«Մենք պետք է տեսնենք բոլոր ռազմագերիներին ազատ արձակված, բոլոր ականապատ քարտեզները հանձնված, և մեկը մյուսի հետ չպետք է կապված լինի։ Դա պետք է անել, քանի որ դա է ճիշտը»,-ասաց Պոլ Գավանը։
Պոլ Գավանն իր խոսքն ավարտեց` խոսելով ատելության խոսքի մասին։
«Եկեք փորձենք ու սկսենք մերժել ատելության խոսքը։ Ատելության խոսքը նախապայմանն է պատերազմի։ Եկեք վերջ տանք ատելության խոսքին բոլոր կողմերում, որը կլինի դրական քայլ առաջ»,-ասաց Պոլ Գավանը։
Զեկույցի նախագծի մանրամասները, որը Panorama.am-ը ներկայացրել է առանձին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին