Եվրոպական ժառանգության օրերի մեկնարկը՝ ճարտարապետական գլուխգործոց Երերույքից
Եվրոպական ժառանգության օրերի մեկնարկը տրվել է Երերույքի տաճարի տարածքում «Հովեր» պետական կամերային երգչախմբի և դաշնակահար Հայկ Մելիքյանի՝ հոգևոր-դասական երաժշտության համերգով:
ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, այս տարի Եվրոպական ժառանգության օրերն անցկացվել են «Համընդգրկուն ժառանգություն» խորագրով՝ սեպտեմբերի 25-26-ը։
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, դեսպաններ, բարձրաստիճան պաշտոնյաներ, մշակութային գործիչներ և արվեստասեր հասարակություն։
Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ողջունել է ներկաներին՝ ընդգծելով, որ հայ ժողովուրդն ունի իր լրջագույն ներդրումը եվրոպական քաղաքակրթության գաղափարների տարածման և արժեքների պահպանման գործում։ Այդ համատեքստում փոխնախարարը պատահական չի համարել ճարտարապետական գլուխգործոցի՝ Երերույքի տաճարի հիմնումը 5-6-րդ դարերում, երբ մեր նախահայրերն արդեն թարգմանում էին Արիստոտելի, Պլատոնի երկերը։
Հայաստանում և Արցախում երկու օրերի ընթացքում ավելի քան 100 մշակութային կազմակերպություններ իրենց հարկի ներքո հյուրընկալել են այցելուներին, կազմակերպվել են օրվա խորհրդին համահունչ բազմաթիվ մշակութային միջոցառումներ. դասական համերգներ, տեսաֆիլմերի ցուցադրություններ, քայլարշավներ, գրական-երաժշտական ցերեկույթներ, կրթական, ինտերակտիվ ծրագրեր, հանդիպում-քննարկումներ, դասախոսություններ, պեղումներ և այլն:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները