
Լոնդոնում ասֆալտին սոսնձվելուց հետո ձերբակալվել է ավելի քան 50 էկո-ակտիվիստ
Ոստիկանությունը ձերբակալել է «Insulate Britain» շարժման 50-ից ավելի բնապահպան անձանց, որոնք կրկին արգելափակել են «Հիթրոու» օդանավակայանի մերձակայքում M25-ի գլխավոր մայրուղիներից մեկի երթևեկությունը, ոմանք իրենց սոսնձել են ասֆալտի մակերևույթին։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանության հայտարարությանը։
«Մենք բերման ենք ենթարկել 53 մարդու, աշխատել ենք նվազագույնի հասցնել երթևեկության խափանումը: Հնարավորության դեպքում մենք բացել ենք ուղիներ, որպեսզի մեքենաները շարունակեն շարժվել», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ոստիկանությունը նաև ասել է, որ ցուցարարներից ոմանք իրենք իրենց սոսնձվել են ասֆալտի մակերեսին, որպեսզի դժվարացնեն իրավապահ մարմինների աշխատակիցների աշխատանքը:
Անցած տաս օրերի ընթացքում ցուցարարները, ովքեր կարծում են, որ կառավարությունը ոչինչ չի անում կլիմայի փոփոխության դեմ պայքարելու համար, բազմիցս փակել են Լոնդոնի գլխավոր մայրուղիներից մեկի՝ A25- ի երթևեկը՝ սոսնձվելով ասֆալտին ՝ ստեղծելով հսկայական խցանումներ:
Ոստիկանությունն արդեն իրականացրել է մոտ 300 ձերբակալություն:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին