Կանարյան կղզիների բնակիչները թաքնվել են տներում լավայի մոտենալու պատճառով
Պալմա կղզու մի քանի շրջանների (Կանարյան կղզիներ, Իսպանիա) բնակիչներ պետք է ապաստանեն իրենց տներում՝ ծովին լավայի մոտենալու պատճառով, հայտնում են արտակարգ իրավիճակների ծառայությունները, գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
«Այն, լավան առաջիկա ժամերին կհասնի ծով և առողջության համար վնասակար գազերի արտանետումների հնարավոր հետևանքների պատճառով, Տասակորտեի ափամերձ շրջանում, «Pevolca»-ն հրամայում է մեկուսանալ Սան Բորոնդոնի, Մարինա Ալտայի, Մարինա Բախի և Լա Կոնդեսայի շրջաններում»,- ասվում Է Twitter-ում արտակարգ իրավիճակների ծառայության հաղորդագրության մեջ:
Ներկայումս լավան գտնվում է ափից 1,5 կիլոմետր հեռավորության վրա:
Ավելի վաղ իշխանությունները թույլատրել են Թահույայի, Տականդե դե Արիբի և Տականդե դե Աբահոյի տարհանված շրջանների բնակիչներին վերադառնալ իրենց տները: