
«Անավարտ հիշողություններ» վավերագրական ֆիլմը հանվել էր փառատոնի ծրագրից ադրբեջանցիների սպառնալիքների պատճառով. «Հայկ» կինոստուդիա
ԱՊՀ երկրների «Եվրասիա. DOC-2021» վավերագրական ֆիլմերի 6-րդ փառատոնի շրջանակներում Մինսկի «Բելառուս» կինոթատրոնում հոկտեմբերի 1-ին կցուցադրվի «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» ՊՈԱԿ-ի արտադրության ռեժիսոր Արմեն Խաչատրյանի «Անավարտ հիշողություններ» վավերագրական ֆիլմը: Այս մասին հայտնում է Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիան։
«Անավարտ հիշողություններ» վավերագրական ֆիլմը նկարահանվել է 2019 թվականի աշնանը Արցախում: Ֆիլմը պատմում է բանակում տղամարդկանց հետ հավասար պայմաններում ծառայող հայ կանանց մասին:
Ավելի վաղ «Հայկ» կինոստուդիայից հայտնել էին.
«ԱՊՀ երկրների «Եվրասիա. DOC-2021» Евразия.DOC վավերագրական ֆիլմերի 6-րդ փառատոնի շրջանակներում Մինսկի «Բելառուս» կինոթատրոնում հոկտեմբերի 1-ին պետք է ցուցադրվեր ռեժիսոր Արմեն Խաչատրյանի «Անավարտ հիշողություններ» վավերագրական ֆիլմը (համատեղ արտադրություն Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա /Hayk Documentary Film Studio և Margins Media Production Company )։ Ֆիլմը պատմում է Հայկական բանակում ծառայող խիզախ կանանց մասին: Ֆիլմի նկարահանումների մի մասն իրականացվել է Արցախում։
Սեպտեմբերի 25-ին տեղեկացանք, որ ֆիլմը հանվել է ծրագրից ադրբեջանցիների սպառնալիքների պատճառով։ Փառատոնի տնօրինությունը ոչինչ չի կարողանում ձեռնարկել ստեղծված իրավիճակը շտկելու համար»։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին