
Մեղրիում բացվել է 44-օրյա պատերազմում զոհված մեղրեցի քաջորդիների հիշատակի հուշակոթողը
Մեղրի քաղաքում՝ Փարամազի արձանի հարևանությամբ բացվել է հուշակոթող՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում իրենց կյանքը հանուն հայրենիքի պաշտպանության զոհաբերած մեղրեցի քաջորդիների:Այս մասին տեղեկացնում են համայնքապետարանից։
«Միջոցառումը համախմբել էր բազմաթիվ մարդկանց, մասնակցում էին Մեղրի համայնքի ղեկավար Ա. Թումանյանը, տեղակալ Ա. Մաթևոսյանը, համայնքապետարանի մի շարք աշխատակիցները և քաղաքացիներ, ովքեր եկել էին խոնարհվելու և հարգանքի տուրք մատուցելու հերոս տղաների հիշատակին:
Նախաձեռնության հեղինակները Մեղրի համայնքի գործարարներ Անդրանիկ Մովսիսյանը և Բախշի Բախշյանն են:
Միջոցառումը մեկնարկեց տարածաշրջանի քահանա Տեր Ռաֆայելի հոգեհանգստյան կարգով և առ Աստված բարձրացված աղոթքով:
Հուշակոթողի հանդիսավոր բացման արարողությունից հետո կատարվեց խնկարկման և ծաղկադրման արարողակարգ:
Միջոցառմանը ելույթով հանդես եկավ Մեղրի համայնքի ղեկավար Ա. Թումանյանը, պաշտոնատար այլ անձինք և Մեղրի համայնքի բնակիչներ:
Միջոցառումն ուղեկցվեց Մեղրիի Մարզամշակութային կենտրոնի սաների կատարումներով:
Այժմ Մեղրի համայնքն ունի ևս մեկ վայր, որտեղ կարող ենք խոնարհվել հավերժի ճամփորդ դարձած մեր քաջորդիների հիշատակի առջև, որոնք չմահացան, այլ անմահացան և մեզ հանար ապրելու իրավունք նվաճեցին, իսկ նրանց անունները սրբագործվեցին՝ որպես արժանապատիվ ապրելու և հայրենիքը պաշտպանելու պատգամ»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին