
Ինձ հետ կապվել է թալիշ Իսմայիլ Շաբանովը և ասել, որ ՌԴ-ում ՀՀ-ի դեսպանատան աշխատակիցներն իրեն թալանել են. Նաիրի Հոխիկյան
«Ռուսաստանի թալիշական համայնքը հզոր համայնք է և կարելի է ասել, որ պայթուցիկ զենք է Ադրբեջանի ներսում, քանի որ վերջինումս ապրում է 2 մլն թալիշ»,-«Genesis Armenia» ուղեղային կենտրոնի գրասենյակում տեղի ունեցած «Անավարտ պատերազմ» խորագրով կլոր սեղանի ժամանակ ասաց լրագրող Նաիրի Հոխիկյանը և նշեց, որ միշտ էլ նրանց հետ համագործակցել են, իսկ 2016 թվականին Ռուսաստանից թալիշների առաջնորդը կոչ էր արել չկռվել Արցախի դեմ:
Հայտնելով, որ առաջին անգամ է այս թեմայով բացահայտումը հրապարակում՝ լրագրողն ասաց, որ թալիշ Իսմայիլ Շաբանովի հետ ժամանակին շատ լավ աշխատել է, որը գալիս էր Հայաստան, և կոչեր էր անում հայ-թալիշական բարեկամության մասին, սակայն վերջին շրջանում հայրեը նրա հետ շատ վատ են վերաբերվել:
«2020թ-ի գարնանն ինձ հետ կապվում է Իսմայիլ Շաբանովը և ասում, որ ՌԴ-ում ՀՀ-ի դեսպանատան աշխատակիցները իրեն թալանել են»,-հայտնեց Հոխիկյանը և պատմեց, որ նա հայտնել էր, որ դեսպանատան աշխատակիցները փորձել են Իսմայիլ Շաբանովի միջոցով գործարար հարաբերությունների մեջ մտնել թալիշ գործարարների հետ, ինչից հետո մոտ 70.000 դոլար ստանալուց հետո անհետացել են։
Հոխիկյանը պնդեց, որ դրանք եղել են թե՛ ՀՀ, թե՛ Արցախի ներկայացուցչության աշխատակիցներ և նշեց, որ կապվել է Արցախի ներկայացուցիչ Մասիս Մայիլյանի և ՀՀ ԱԳՆ-ի հետ, որտեղից չեն հերքել, որ նման բան է եղել, սակայն իրեն ասել են, որ ինքը լուռ մնա, իրենք այդ հարցը կլուծեն։
«Ես փորձեցի բացատրել, որ հայ-թալիշական տասնամյակների աշխատանքը ջուրն են գցում, սակայն ինձ ասացին՝ մենք այդ հարցը կլուծենք»,-նշեց լրագրողը և տեղեկացրեց, որ կարճ ժամանակ անց պարզվել է, որ քրեական գործ է հարուցվել Իսմայիլ Շաբանովի դեմ՝ նրա միջոցով ՀՀ դեսպանատան աշխատողներին գումար տալու մեղադրանքով, իսկ նպատակն, իբր թե, եղել է հայկական բանակից գաղտնի տեղեկություն բերելը։
«Ես նորից կապվեցի ԱԳՆ-ի հետ և ինձ ասացին, որ այդ հրահանգները իշխանության վերին օղակներից է եկել։ Ամեն ինչ հասավ նրան, որ հենց Իսմայիլ Շաբանովի շնորհիվ Մասիս Մայիլյանի մուտքը արգելվեց ՌԴ»,-պատմեց Հոխիկյանը և տեղեկացրեց, որ այդ ամենից հետո, պատերազմի օրերին կապվում են իր հետ, որպեսզի ինքը կապվի թալիշ ընկերների հետ՝ Ադրբեջանում ներքին ցնցումներ առաջացնելու համար և ինքը բացատրել է, որ պետք չէր ժամանակին նեղացնել այդ մարդկանց և տասնամյակների աշխատանքը ջուրը գցել։
Հարակից հրապարակումներ`
- Իշխանությունները սփյուռքի հետ ոչ թե չեն աշխատել, այլ չեն ցանկացել աշխատել. Թևան Պողոսյան
- Պատերազմն իր ռազմական բաղադրիչով շարունակում է ակտուալ մնալ մեր տարածաշրջանում, Աբրահամ Գասպարյան
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին