Չինաստանն ավելի քան երկու միլիարդ պատվաստում է արել
Չինաստանի բնակիչներին զանգվածային պատվաստումների արշավի շրջանակներում ավելի քան 2,2 միլիարդ պատվաստում է արվել COVID-19-ի դեմ: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առողջապահության պետական կոմիտեն:
«Սեպտեմբերի 26-ի դրությամբ, Չինաստանի 31 շրջաններից հայտնել են COVID-19-ի դեմ 2 միլիարդ 200 միլիոն 202 հազար պատվաստանյութի օգտագործման մասին»,- ասված է կոմիտեի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ սեպտեմբերի 18-ի դրությամբ Չինաստանում COVID-19-ի դեմ պատվաստանյութի առնվազն մեկ դեղաչափով պատվաստված մարդկանց թիվը գերազանցել է 1,1 միլիարդը, որից 1,02 միլիարդ մարդ ամբողջությամբ պատվաստվել էր, բայց չի հստակեցվել, թե երկրի քանի բնակիչ ո՞ր պատվաստանյութով է պատվաստվել:
Շնչառական հիվանդությունների Չինաստանի առաջատար մասնագետ Չժոն Նանշանն ասել է, որ Չինաստանը նախատեսում է մինչև տարեվերջ կորոնավիրուսի դեմ պատվաստել բնակչության 80%-ին: Ըստ վերջին մարդահամարի տվյալների՝ ավելի քան 1,4 միլիարդ մարդ է ապրում մայրցամաքային Չինաստանում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները