
Պուտինն ու Էրդողանը հանդիպմանը կքննարկեն իրավիճակը Սիրիայում, Լիբիայում և Աֆղանստանում
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Թայիփ Էրդողանը առաջիկա բանակցություններում կքննարկեն հարցերի լայն շրջանակ՝ անդրադառնալով մասնավորապես Սիրիայում, Աֆղանստանում և Լիբիայում տիրող իրավիճակին: Այս մասին, Tass-ի հաղորդմամբ, այսօր լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պեսկովն ընդգծել է, որ «ամեն անգամ նախագահներն ունեն խոսելու բան»: Նրա խոսքով, առաջիկա բանակցություններում, բացի տարածաշրջանային թեմաներից, նախատեսվում է քննարկել տնտեսական օրակարգը, «որովհետև, իրոք, շատ ընդհանուր բաներ կան երկկողմ հարաբերությունների տեսանկյունից»:
«Երկու երկրների ընկերությունները շահագրգռված են դրանում: Հետևաբար, նախագահները միշտ քննարկում են դա», - ասել է Պեսկովը։
Բանակցությունները կկայանան դեմ առ դեմ:
Հարակից հրապարակումներ`
- Անկարան ձգտում է փոխել ուժերի հարաբերակցությունը Անդրկովկասում և Լիբիայում` Մոսկվայի ազդեցությունը թուլացնելու համար․ քաղաքագետ
- Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան մտադիր է Ռուսաստանից գնել լրացուցիչ S-400 համակարգեր
- Թուրքիան պարզաբանում է գտել Ղրիմի վերաբերյալ Էրդողանի խոսքերի մասով
- Ռադան Էրդողանին մեղադրել է Ուկրաինայի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին