Վրաստանը մտադիր է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ելույթ ունենալով սեպտեմբերի 27-ին Թբիլիսիում կայացած ճեպազրույցի ժամանակ, Ադրբեջանին և Հայաստանին առաջարկել է իրեն որպես միջնորդ դիտարկել: Այս մասին գրում է «Взгляд»-ը։
«Առաջարկում ենք հարթակ, որը ծրագրում ենք ստեղծել Թբիլիսիում»,- ասել է Ղարիբաշվիլին: Վերջինս հիշեցրել է, որ հունիսին Վրաստանի միջնորդությամբ 15 հայ ռազմագերի է վերադարձել Հայաստան՝ ականապատման քարտեզների դիմաց:
«Դա հաջող միջնորդության աննախադեպ փորձ էր»,- ընդգծել է Ղարիբաշվիլին:
Նրա խոսքով՝ Վրաստանը մտադիր է շարունակել ջանքերն այդ ուղղությամբ, որպեսզի նախաձեռնություններն «առաջնահերթ բնույթ ստանան»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա