
Տաջիկստանում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Տաջիկստանի հարավ-արևելքում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է Արտակարգ իրավիճակների կոմիտեի մամուլի կենտրոնի ղեկավար Ումեդա Յուսուֆին:
«5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Տաջիկստանի տարածքում տեղական ժամանակով ժամը 10:40 -ին»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դուշանբե քաղաքից 380 կմ հարավ-արևելք և Սարեզ բարձրլեռնային լճից 45 կմ արևելք:
«Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5, Սարեզ լճում և Մուրգաբում` 3, Խորոգում` 2: Զոհեր և ավերածություններ չկան», - ավելացրել է նա:
Հարակից հրապարակումներ`
- 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ալյասկայի ափերի մոտ
- Ուկրաինայում երկրաշարժ է տեղի ունեցել
- Արգենտինայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել