Ամերիկահայերը դատապարտում են․ բողոքի ակցիա Վաշինգտոնում Թուրքիայի ու Ադրբեջանի դեսպանությունների առաջ
Արցախեան 44-օրեայ պատերազմի տարելիցին օրը, ԱՄՆ-ի հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի շարժում կազմակերպած են Ուշանիկթընի մէջ Ատրպէյճանի և Թուրքիոյ դեսպանատուներուն առջև։ Այս մասին գրում է Արևելքը։
Նշվում է, որ բողոքին մասնակիցները, Հայաստանի և Արցախի դրօշներով ու պաստառներով, Ատրպէյճանի և Թուրքիոյ դեսպանատուներուն առջև հնչեցուցած են կոչեր՝ «Արցախը Հայաստան է», «Ատրպէյճանը սանձազերծած է պատերազմը», «Թուրքիան կը ժխտէ Հայոց Ցեղասպանութիւնը», «Վերադարձուցէք գերիները», «Ատրպէյճանը խաղաղութեան հարցին մէջ գործընկեր չէ», «Պիտի պայքարինք մինչև վերջ», «Հայաստանը պիտի հասնի արդարութեան», ինչպէս նաև պարսաւանքի խօսքեր ուղղած են այդ պետութիւններու ղեկավարներուն՝ «Ամօթ Էրտողանին, ամօթ Ալիևին»։
Տեսանյութը՝ 24 News-ի
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա