17-րդ դարի հայ նկարչի աշխատանքները 150 տարի անց կրկին Վինձոր ամրոցում են
Վինձոր ամրոցի այցելուներն այսւհետ կտեսնեն 17-րդ դարի հայ նկարիչ Մարկոսի երկու կտավները, որոնք վերջերս են վերականգնվել։ asbarez.com-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է The Windsor Express- ը:
Նկարները 150 տարվա ընթացքում անց առաջին անգամ տեղադրվել են Վինձորի ամրոցի թագավորական ճաշասենյակում: Ամրոցի տարածքում դրանք վերջին անգամ ցուցադրվել էին 1870-ականներն:
Հայտնի չէ, թե ինչպես և երբ են այդ նկարները հասել Անգլիա։ Դրանք առաջին անգամ Վինձորի ամրոցում արձաագրվել են 1688 թվականին և ընդգրկված են եղել Ջեյմս Երկրորդի իրերի թվում: Հետագայում կտավները կախված են եղել Քենսինգթոնյան պալատում և Հեմփթոնի պալատում:
Արվեստի գործերում պատկերված են զինվորական ազնվականության ներկայացուցիչ և Սպահանի հայկական շրջանի Նոր Ջուղայից չամուսնացած կին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները