Բոսնիայի սերբերը մտածում են սեփական զինված ուժեր ստեղծելու մասին
Բոսնիայի սերբերի ղեկավարությունը հայտարարել է Սերբական Հանրապետության (Բոսնիա և Հերցեգովինայի կազմում) բանակ ստեղծելու մտադրության մասին: Լուրը հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
«Մենք հանրապետության ժողովի (խորհրդարան) օրակարգից հետ ենք կանչելու միացյալ զինված ուժերի ձևավորման համաձայնությունը»,- լրագրողներին ասել է Բոսնիա և Հերցեգովինայի նախագահության Սերբական Հանրապետության անդամ Միլորադ Դոդիկը:
Նրա խոսքով՝ որոշումը կարող է կայացվել մոտ օրերս, իսկ բանակը կարող է ձևավորվել մի քանի ամսվա ընթացքում:
Կոմիտեի նահագահող Խորվաթիայի ներկայացուցիչ Ժելկո Կոմչիչը Դոդիկի ծրագրերը հանցավոր է համարել և «Ռադիո Սարաևո»-ի եթերում նրան մեղադրել է ապստամբություն կազմակերպելու մեջ:
Բոսնիա և Հերցեգովինայի նախագահությունը բաղկացած է ուղղափառ սերբերի, կաթոլիկ խորվաթների և բոսնիացի մահմեդականների երեք ներկայացուցչից, այս մարմինը ղեկավարում է ընդհանուր զինված ուժերը: Նախագահության հետ մեկտեղ, Բոսնիա և Հերցեգովինայի զինված ուժերը, որոնք բաղկացած են 10 հազար զինվորական և քաղաքացիական անձանցից, հանդիսանում են երկրում բնակվող բոլոր երեք համայնքներին կապող օղակը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում