
Եվգենի Կիսինը հայաստանյան համերգին հանդես է գալիս նոր ծրագրով
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 22-րդ փառատոնի շրջանակում սեպտեմբերի 28-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա աշխարհահռչակ դաշնակահար, Հայաստանի մեծ բարեկամ Եվգենի Կիսինի մենահամերգը:
Փառատոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Եվգենի Կիսինն ամեն անգամ հանդես է գալիս նոր ծրագրով։ Ծրագրում՝ Յոհան Սեբաստիան Բախ/ Կարլ Տաուզիգ՝ Տոկատա և ֆուգա ռե մինոր, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ՝ Ադաջիո սի մինոր, Լյուդվիգ վան Բեթհովեն՝ Սոնատ թիվ 31, Ֆրեդերիկ Շոպեն՝ 7 մազուրկա և Անդանտե սպիանատո և մեծ փայլուն պոլոնեզ, մի բեմոլ մաժոր։ Այս ծրագրով դաշնակահարը ելույթ է ունենալու իր 2021-2022 թթ․ մենահամերգներին։
Համերգը կայանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։
Այս տարի փառատոնի շրջանակներում սպասվում է գերմանացի աշխարհահռչակ ջութակահարուհի Աննե-Սոֆի Մուտտերի այցը Հայաստան, իսկ արդեն 2022 թ. մայիսին Հայաստանը կհյուընկալի Եվրոպայի փառատոնային ասոցիացիայի հոբելյանական՝ 70 գագաթաժողովը, որի շրջանակներում Հայաստան կժամանեն բազմաթիվ հյուրեր, ելույթ կունենան մեծանուն երաժիշտներ։
Հարակից հրապարակումներ`
- Աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը՝ կրկին հայկական բեմում
- Հանրահայտ դաշնակահար Եվգենի Կիսինն ընտրել է մի շարք մրցույթների դափնեկիր Եվա Գևորգյանին
- Եվգենի Կիսին. «Քեզ հետ եմ, Հայաստան»
- Եվգենի Կիսին. Շարունակել ամեն ինչ անել, որպեսզի աշխարհում ավելի շատ մարդ իմանա ու հիշի Հայոց ցեղասպանության մասին
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան