Իրանագետ. Տարածաշրջանը նման է ամեն վարկյան պայթելու պատրաստ վառոդի տակառի
Իրանագետ Ահարոն Վարդանյանը, անդրադառնալով տարածաշրջանի երկրների հարաբերություններին ու առկա զարգացումներին, գրում է.
«Օրեր առաջ Իրանի Անվտանգության նախարար Էսմայիլ Խաթիբն այցելել էր Արևմտյան Ատրպատական նահանգ, տեղում հանդիպումներ ու քննարկումներ ունեցել և վերադարձել Թեհրան։
Արևմտյան Ատրպատական նահանգն Իրանի համար մի քանի կետով կարևորություն է ներկայացնում․
1․ Սահմանի ունի Թուրքիայ և Իրաքի հետ։
2․ Էթնիկ առումով նահանգը գրեթե հավասարաչափ բնակեցված է Իրանի թյուրքախոսներով և քրդերով։ Կան նաև ասորիներ և հայեր։
3․Վերջին շրջանում Իրաքից և Թուրքիայից այդ նահանգով հաճախակիացել են ահաբեկչական տարբեր խմբավորումների ներթփանցումների փորձերն Իրան։
Խաթիբի այցն ԻԻՀ համար անկյունաքարային նահանգ տեղի է ունենում այնպիսի մի ժամանակաշրջանում, երբ ԻՀՊԿ-ն ռմբակոծում է Իրաքը հյուսիսում տեղակայված ահաբեկչական խմբավորումների դիրքերը, Իրաքի իրանամետ ուժերը հրթիռային հարվածներ են հասցնում Իրաքում գտնվող թուրքական և թուրքամետ ուժերին, Թուրքիայի սահմանի մոտ տեղի են ունենում ԻՀՊԿ և Բանակի զորավարժությունները, քրդերն անհանգստության նշաններ են ցույց տալիս Թուրքիայում։
Ի դեպ, Էսմայիլ Խաթիբը մասնագիտացված է եղել քրդերի և քրդական խնդիրների հարցերով։
Իրանական թելեգրամյան ալիքներում տարատեսակ վերլուծական հրապարակումներ են հայտնվում, որտեղ Թուրքիային սպառնում, նախազգուշացնում, զգուշացնում են քրդերով, քրդական հարցի ակտիվացմամբ, ներքին բախումներով և այլն։
Մի խոսքով, տարածաշրջանը նման է ամեն վարկյան պայթելու պատրաստ վառոդի տակառի»։
Հարակից հրապարակումներ`
- Իրանցի պատգամավորն Ադրբեջանին. Բաքուն մոլորության մեջ է ընկել թուրքական դոպինգով ձեռք բերած հաղթանակներից
- Իրանագետ. Իրան-Ադրբեջան քարոզչական փոխհրաձգությունը նոր երանգավորում է ստանում