Լուկաշենկո. ԱՊՀ-ն կայացել է որպես ժամանակակից միջազգային կազմակերպություն
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ ԱՊՀ-ն ձևավորվել է որպես ժամանակակից միջազգային տարածաշրջանային կազմակերպություն և կոչ է արել ավելի արդյունավետ օգտագործել նրա կառուցողական, արարող ներուժը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին երեքշաբթի հաղորդել է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը:
«Բելառուսն անշեղորեն հավատարիմ է մնացել ԱՊՀ շրջանակներում տնտեսական, դիվանագիտական և հումանիտար հարաբերությունների հետագա ամրապնդմանը, դրանց կառուցողական արարող ներուժի առավել արդյունավետ օգտագործմանը»,-ընդգծել է Լուկաշենկոն «ԱՊՀ-ի 30 տարին. արդյունքներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտագործնական համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում:
Բելառուսի առաջնորդը համոզմունք է հայտնել, որ ԱՊՀ-ն ձևավորվել է որպես ժամանակակից միջազգային տարածաշրջանային կազմակերպություն և երկխոսության յուրահատուկ հարթակ, որը հաշվի է առնում մասնակից երկրների շահերը, և այն անվանել է ինքնիշխան պետությունների խոր և հավասար ինտեգրման օրինակ, որոնք պահպանել են ժողովուրդների պատմական, մշակութային և ընտանեկան կապերը:
Սեպտեմբերի 28-29-ը Մինսկի Գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) անցկացվում է «ԱՊՀ-ի 30 տարին. արդյունքներ, հեռանկարներ» միջազգային գիտագործնական գիտաժողովը:
Համաժողովի նպատակներից են ԱՊՀ երկրների բազմակողմանի համագործակցության զարգացումը, վերջին 30 տարիների ԱՊՀ գործունեության գիտական գնահատումը, կազմակերպության օպտիմալ արդիականացման առաջարկների մշակումը, դրա շրջանակներում փոխգործակցության ընդլայնումը: Համաժողովի ծրագիրը նախատեսում է լիագումար նիստեր՝ ԳԱԱ և ԱՊՀ գործադիր կոմիտեի շրջանակներում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա