ՆԱՏՕ-ի հինգ նավ է մտել Վրաստանի ջրային տարածքներ
Երեքշաբթի օրը Վրաստանի ջրային տարածքներ են մտել ՆԱՏՕ-ի Երկրորդ մշտական ականազերծման խմբի (SNMCMG2) հինգ նավերը: Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանապահ ոստիկանության առափնյա պահպանության վարչության մամուլի ծառայության տարածած լուրը ներկայացնում է «Ինտերֆաքս»-ը:
Մամլո ծառայության փոխանցմամբ՝ խմբավորման կազմում են Իսպանիայի, Իտալիայի, Բուլղարիայի, Ռումինիայի և Թուրքիայի ռազմածովային ուժերի նավերը:
«ՆԱՏՕ-ի Երկրորդ մշտական ականազերծման խմբի (SNMCMG2) նավերի այցը հաստատում է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության ձգտմանը դաշինքի աջակցությունը: ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի սերտ համագործակցությունն ամրապնդում է Սև ծովի անվտանգությունը և նպաստում տարածաշրջանի կայունությանը»,-ասված է հայտարարության մեջ:
Հաղորդվում է, որ այցի շրջանակներում ՆԱՏՕ-ի նավերը Վրաստանի առափնյա պահպանության դեպարտամենտի հետ համատեղ վարժանքներ կիրականացնեն:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա