Պուտինը և Էրդողանը սեպտեմբերի 29-ի հանդիպմանը կքննարկեն նաև Արցախի հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 29-ին Սոչիում կայանալիք բանակցություններում կքննարկեն Սիրիայում, Լիբիայում, Աֆղանստանում և Անդրկովկասում առկա իրավիճակը: Լուրը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Սեպտեմբերի 29-ին Սոչիում կկայանան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները: Նախատեսվում է քննարկել ռուս-թուրքական գործընկերության տարբեր հարցեր քաղաքական, առևտրային և տնտեսական ոլորտներում: Նախատեսվում է նաև տեսակետներ փոխանակել նաև միջազգային արդիական հարցերի, այդ թվում՝ Սիրիայում, Լիբիայում, Աֆղանստանում և Անդրկովկասում իրավիճակի զարգացումների վերաբերյալ»,-ասված է հաղորդագրության մեջ: