Սաակաշվիլին հոկտեմբերի 2-ի համար տոմս է գնել դեպի Թբիլիսի
Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայում բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի գործող ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին պատմել է, որ Թբիլիսիի տոմս է գնել, թռիչքը հոկտեմբերի 2-ին է։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջով։
Հենց այդ օրը Վրաստանում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ:
«Որոշվում է Վրաստանի ճակատագիրը, որոշվում է գոյատևման հարցը։ Ինչպես արդեն ասել եմ՝ տոմս եմ վերցրել, հոկտեմբերի 2-ի երեկոյան է թռիչքը, որպեսզի ձեզ հետ լինեմ Թբիլիսիում և պաշտպանեմ ձեր կամքը»,- ասել է քաղաքական գործիչը տեսաուղերձում։
Սաակաշվիլին հավելել է, որ անձնական հավակնություններ կամ պաշտոն զբաղեցնելու ցանկություն չունի:
«Ես պայքարելու եմ, որ մեր երեխաներն ապագա ունենան», - ամփոփել է խոսքը նախկին նախագահը:
Սաակաշվիլին մոր հետ միասին Կիևի Բորիսպոլից կմեկնի Վրաստան: Վրաստանում նրա դեմ մի քանի քրեական գործ է հարուցված, նա արդեն հեռակա կարգով դատապարտվել է ազատազրկման:
Իշխանությունները Սաակաշվիլիին սպառնացել են սահմանը հատելիս ձերբակալել:
Հարակից հրապարակումներ`
- Սաակաշվիլիին հայրենիք վերադարձնելու նպատակով Վրաստանում շարժում է ձևավորվել
- Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կրկին հայտարարել է Վրաստան վերադառնալու մասին
- Սաակաշվիլին խոստացել է օգնել ընդդիմությանը հաղթել Վրաստանի իշխանություններին
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան