Իրավունք 14:07 28/09/2021 Հայաստան

Սիլվա Համբարձումյանի գործով Լուսինե Սահակյանը ներգրավվեց որպես Արմեն Գևորգյանի շահերի պաշտպան

Երևանի ընդհանուր իրավասության Շենգավիթ նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր շարունակվում է Սիլվա Համբարձումյանի գործով քննությունը։

Դատավարության մասնակիցներին Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց, որ դատարանը ստացել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի դիմումը։ Նա հայտնել է, որ ստանձնել է Արմեն Գևորգյանի շահերի պաշտպանությունը, նաև տեղեկացրել է՝ չի կարող ներկայանալ այս դատական նիստին նախապես նշանակված այլ դատական նիստին մասնակցելու պատճառով, նաև խնդրել է ժամանակ տրամադրել գործի նյութերին ծանոթանալու համար։

Արմեն Գևորգյանի պաշտպանությունը կիրականացնի նաև փաստաբան Լուսինե Սահակյանը, ով տարբեր գործերով հանդես է եկել որպես Գևորգյանի փաստաբան։ Նա ասաց, պաշտպանելու է Արմեն Գևորգյանի շահերն այն մեղադրանքներով, որոնք այս պահին առկա են։

«Այս գործով շահերի բախում կար, քանի որ մարտի 1-ի գործով ես ներկայացրել եմ այլոց, այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանի շահերը։ Քանի որ այս պահին ըստ էության այդ մեղադրանքով կա հետապնդման դադարեցում, բայց նկատի ունենալով, որ դատախազները բերել են վերաքննիչ բողոք ու չգիտենք, ինչ ընթացք կունենա, մենք որոշեցինք, որ ես կներկայանամ դատական նիստերին»,-ասաց Սահակյանն ու դատարանին խնդրեց դա հաշվի առնել։

Լուսինե Սահակյանին որպես պաշտպան ներգրավվելու հարցի քննարկման ժամանակ դատախազներից մեկն ասաց՝ առարկություն չունի, մյուսը՝ Գևորգ Բաղդասարյանը հարցրեց, ինչպե՞ս են պատկերացնում մի մեղադրանքով Լ. Սահակյանը պաշտպանում է Գևորգյանին, մյուսով՝ ոչ։

Փաստաբանն էլ դատախազին հիշեցրեց՝ նախ վերաքննիչ դատարանը դատական ակտ չի կայացրել, ապա կարծիք հայտնեց, որ անձն իրավունք ունի ընտրել իր պաշտպաններին, որոնք պետք է ներկայացնեն իրեն տարբեր գործերով, մեղադրանքներով,  պաշտպանվել այնպես, ինչպես ինքն է ցանկանում։

«Ավելին ասեմ, անձը կարող է ընտրել մեկ իրավունքի խախտման հարցով առանձին պաշտպան, դա նախատեսված է Սահմանդրությամբ, Կոնվենցիաներով։ Քրեական դատավարության օրենսգիրքն իր մեջ շատ հստակություններ չի նախատեսում, չի նախատեսում օրինակ մասնակի ներգրավվում մի մեղադրանքով, բայց դա անձի խնդիրը չէ։ Անձի իրավունքը չի կարող ոտնահարվել, քանի որ Քրեական դատավարության օրենսգիրքն ունի բացեր։ Ես գտնում եմ, որ Արմեն Գևորգյանն իրավունք ունի պաշտպանվելու իր ընտրած պաշտպանի կողմից, ես որևէ խնդիր չեմ տեսնում»,-ասաց Լուսինե Սահակյանը։ 

Դատավոր Դանիբեկյանը հիշեցրեց, որ այս պահին գործի քննությունն ընթանում է Քր. Օրենսգրի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 197 հոդվածի 2-րդ մասի 11-ին կետով առաջադրված մեղադրանքների մասով։

«Հետևաբար կողմերի բարձրացված հարցի քննարկումը դատարանը գտնում է առարկայազուրկ»,-ասաց Դանիբեկյանը։

Պաշտպաններից Հայկ Ալումյանն ասաց՝ որևէ պրոբկեմ չի տեսնում, որպեսզի փաստաբան Լուսինե Սահակյանն այս գործով ներգրավվի որպես պաշտպան։

«Բայց այստեղ ոչ պաշտպանական կողմի պատճառով կուրիոզային իրավիճակ է ստեղծվել, հիմա հայտնի չէ, թե գործը ո՞րն է։ Քանի որ պաշտպանը պետք է ներգրավվի ոչ թե դատավարությանը, այլ գործին։ Օրենքում այդպես է գրված։ Հիմա վերաքննիչ դատարանում ու այստեղ քննվող գործը նո՞ւյն է։ Իհարկե նույնն է, համարը նույնն է, գործը նույնն է, բայց նույն գործը երկու դատարանում քննվել չի կարող»,-ասաց Ալումյանը՝ ակնկալելով դատարանից այդ հարցի վերաբերյալ հստակ դիրքորոշում։

Դատավոր Դանիբեկյանն ասաց՝ դատարանը որևէ խոչընդոտ չի տեսնում Լուսինե Սահակյանի մասնակցության համար սույն քրեական գործով որպես Արմեն Գևորգյանի շահերի պաշտպան, հետևաբար նա ներգրավվում է որպես Գևորգյանի շահերի պաշտպան։

Լուսինե Սահակյանը տեղեկացրեց, որ գործի նյութերին ծանոէ չէ, միջնորդություն է ներկայացնելու, բայց մինչ այդ Արմեն Գևորգյանը հայտարարություն ունի։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ի դատական նիստում Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հայտարարեց. «Ես չեմ կարող սույն գործով շարունակել իրականացնել Արմեն Գևորգյանի շահերի պաշտպանությունը։ Դուք անձնական հակակրանք ունեք իմ նկատմամբ, հստակ դա ցույց եք տալիս, ինչը հանգեցնում է նրան, որ Արմեն Գևորգյանի իրավունքները և օրինական շահերը կոպտագույն ձևով ոտնահարվում են։ Այդ պատճառով հետայսու սույն գործով չեմ կարող պաշտպանել Գևորգյանի շահերը։ Խնդրում եմ Արմեն Գևորգյանի դիրքորոշումը ճշտելուց հետո դադարեցնել իմ պարտականությունները՝ որպես նրա պաշտպանի»։

Ալեքսանյանը հիշեցրեց, որ ինքը դատական վեճի մեջ է դատավոր Դանիբեկյանի հետ, փորձում է հասնել նրան քրեական պատասխանատվության ենթարկելուն, ինչի հետևանքով Դանիբեկյանը հակակրում է իրեն, այլևս չի կարողանում զսպել իր էմոցիաները իր նկատմամբ, դրա հետևանքով էլ կոպտագույն կերպով ոտնահարվում են Արմեն Գևորգյանի օրինական շահերն ու իրավունքները։

ԵԴ/0253/01/19 գործով մեղադրական եզրակացության մեջ մասնավորապես նշվում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։

«Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից ու տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վճարելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008թ․ ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309․000․000 ՀՀ դրամին համարժեք 1․000․000 ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաև նույն ժամանակ թաքցնելով ու խեղաթյուրելով նշված գումարի իրական բնույթն ու ծագումը՝ օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները։

Հիշեցնենք, որ ՍԴ-ն հակասահմանադրական էր ճանաչել նույն գործով մեկ այլ մեղադրանքի հոդված. Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, որով մեղադրանք էր առաջադրված Ռոբերտ Քոչարյանին, Արմեն Գևորգյանին, Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին ճանաչվել էր Սահմանդրությանը հակասող։

ՍԴ որոշումից հետո ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նրանց նկատմամբ քեական հետպնդումը դադարեցվեց։ Այժմ դատախազությունը Վերաքննիչ դատարանում բողոքարկում է այդ դատական ակտը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}