Տեսչական մարմինը հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների խախտման 8 դեպք է հայտնաբերել
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային մասնագետները, ՀՀ պարեկային ծառայողներն ու առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչները սեպտեմբերի 28-ին համատեղ մշտադիտարկել են էրեբունի վարչական շրջանի հանրային տրնասպորտը, հայտնում են տեսչությունից։
Ուսումնասիրվել է ուղևորափոխադրում իրականացնող 35 տրանսպորտային միջոց։ Տեսչական մարմինը հայտնաբերել է հակահամաճարակային կանոնների խախտման 8 դեպք։ Դրանց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։
Բացի դրանից՝ վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են 2 տրանսպորտային միջոցներ, որոնց վարորդները վարորդական իրավունքի վկայական չեն ունեցել։ Արդյունքում՝ տրանպորտային միջոցները տեղափոխվել են ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։
Տեսչական մարմնի փոխանցմամբ՝ հանրային տրանսպորտի նկատմամբ վերահսկողությունը շարունակական կլինի։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում