Կրթություն, գիտություն 13:21 28/09/2021 Հայաստան

ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում ստացել են գերբարակ երկչափ կիսահաղորդիչներ

Գիտությունների ազգային ակադեմիայի Ռադիոֆիզիկայի  և էլեկտրոնիկայի ինստիտուտի և Ռուս-Հայկական համալսարանի համատեղ  կիսահաղորդչային  նանոէլեկտրոնիկայի լաբորատորիայում՝ ապակե և պոլիմերային  տակդիրների  վրա  աճեցվել  են  անցումային  մետաղների  երկքալկոգենիտների  դասին  պատկանող  մոլիբդենի  երկսուլֆիդի  (MoS2)  գերբարակ,  ատոմական  հաստության, մինչև  1 սմ2   մակերեսով,   երկչափ  (2D)  կիսահաղորդիչներ,  որոնք  մոտակա  տասնամյակում  կարող  են  դառնալ  թափանցիկ,  ճկուն  և  ծալվող  էլեկտրոնիկայի  հիմքը: Այս մասին հայտնում են ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայությունից։

Լաբորատորիայի  վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՀՀ  ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Ստեփան Պետրոսյանի խոսքով՝ նման  երկչափ  նյութերից  առաջինը՝ գրաֆենը,  ստացվել  է  շուրջ  10 տարի առաջ, ինչի  համար   ռուս  գիտնականներ  Անդրեյ  Գեյմին  և Կոնստանտին  Նովոսյոլովին  2010  թ-ին շնորհվել  է Նոբելյան մրցանակ ֆիզիկայի բնագավառում: Այդ նյութը  աշխարհում  հայտնի ամենաբարակ բյուրեղական նյութն  է, այն իրենից ներկայացնում  է  հարթ  ցանց՝ բաղկացած  վեցանկյուներից,  որոնց  գագաթներում  տեղադրված  են  ածխածնի  (C)  ատոմները:  Ընդ  որում,  բոլոր  ատոմները   մակերևութային  են  և  չկա  դրանց  տարանջատում ծավալայինի և մակերևութայինի, ինչպես դա հնարավոր է սովորական նյութերում:  Ատոմների միջև գործող  կովալենտ  կապերի  շնորհիվ  գրաֆենը  օժտված  է  մեծ  մեխանիկական  ամրությամբ  և ճկունությամբ: Գրաֆենը, ի տարբերություն  սովորական  կիսահաղորդիչների,  չունի արգելված  գոտի և օժտված է շատ մեծ,  համարյա  մետաղական հաղորդականությամբ,  ինչը  սահմանափակում  է  նրա  գործնական  կիրառությունները:

Ի տարբերություն  գրաֆենի,  մոլիբդենի  երկսուլֆիդի   թաղանթներն  ունեն վերջավոր  և  հաստությունից կախված արգելված գոտու լայնություն՝ ընկած 1.2-1.8 էՎ տիրույթում: Ատոմական  հաստության  այսպիսի  կիսահաղորդիչներն  ունեն  գրաֆենի  նման  հարթ  բյուրեղական  ցանց,  կարող   են   լեգիրացվել,  օժտված  լինել   n-  և  p- տիպի  հաղորդականությամբ  և  մեծ  հետաքրքրություն  են  ներկայացնում  էլեկտրոնային, օպտիկական, մեխանիկական  և այլ սարքերի  համար:

Պարզվում  է, որ  ատոմական  մենաշերտի  հաստությամբ  մոլիբդենի երկսուլֆիդը   իրենից  ներկայացնում  է  ուղիղ  գոտիներով  կիսահաղորդիչ, որը կարող է  պայծառ  լուսարձակել  էլեկտրական  կամ  օպտիկական  գրգռումների ժամանակ: Ուստի, ղեկավարելով  բարակ թաղանթում ատոմական մենաշերտերի թիվը, կարելի է հեշտությամբ ղեկավարել նյութի հատկությունները: Գոյություն ունեցող սինթեզի մեթոդներից լաբորատորիայում  օգտագործվել է լազերա-իմպուլսային փոշեցրման մեթոդը, որի ժամանակ որոշիչ են իմպուլսների  թիվը  և  էներգիան:

Պարզվել է, որ  ընտրված  պայմաններում  հատուկ  բաղադրությամբ  թիրախներից  կարելի  է  ընդամենը  5 իմպուլսի  օգնությամբ  աճեցնել  մոլիբդենի երկսուլֆիդի որակյալ  ատոմական  մենաշերտ,  որի  հաստությունն  ընդամենը  6 Å  է:  Այդ  շերտի  ատոմները մասնակցում են իրար նկատմամբ ջերմային տատանումների՝ ինչպես շերտի  հարթության  մեջ,  այնպես  էլ   այդ հարթությանը  ուղղահայաց  ուղղությունով:   Իրարից  հաճախություններով  տարբերվող  նման  ցանցային  տատանումները  կարող  են  փոխազդել   լույսի հետ  և  առաջ բերել   ֆոտոների  ռամանյան ցրում,  որի  սպեկտրը  միարժեքորեն  վկայում  է  թաղանթում  ատոմական  շերտերի  թվի  մասին: Բացի նման հետազոտություններից չափվել են  նաև մոլիբդենի երկսուլֆիդի երկչափ բյուրեղների ռենտգենյան  դիֆրակցիայի,  օպտիկական  կլանման  և  ֆոտոլյումինեսցենցիայի  սպեկտրները,  որոնք  ենթարկվում  են  սահուն  էվոլյուցիայի  թաղանթների  մեջ  ատոմական  հարթու-թյունների  թվի  մեծացմանը  զուգընթաց:  Ցույց  է  տրված,  որ  օպտիկական  հատկություններում  էական  դեր  են  խաղում   նաև  մեծ  կապի  էներգիայով  օժտված  երկչափ  էքսիտոնները,  որոնք կարող  են  գոյատևել  նույնիսկ սենյակային ջերմաստիճանում:  Արդյունքները  հրատարակվել  են  Journal  of  Contemporary   Physics  (Armenian Academy of  Sciences)  ամսագրի   2021 թ-ի   3-րդ համարում:

Ներկայում աշխատանքներ  են  տարվում  երկչափ բյուրեղների մոլիբդենի երկսուլֆիդի   հիման  վրա ստեղծելու  ֆոտոզգայուն  կառուցվածքներ,  այդ  թվում  նստեցված  ճկուն  պոլիմերային  թաղանթների վրա:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:45
Խոշոր վթար «Արծվի թևեր»-ի մոտ
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 25-ին, ժամը 19:14-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ագարակ...
Աղբյուր` Panorama.am
22:20
ԴՕԿ կուսակցությունը մեկնաբանում է Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին լուրերը
Վարդան Ղուկասյանի հիմնադրած ԴՕԿ կուսակցությունը ֆեյսբուքյան էջում տարածել է հայտարարություն, որտեղ անդրադառնում է նաև Ղուկասյանի ձերբակալության...
Աղբյուր` Panorama.am
22:03
Բաքվում շինծու դատավարության ընթացքում Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է
Բաքվում գերության մեջ գտնվող Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարության ժամանակ Վարդանյանի...
Աղբյուր` Panorama.am
21:40
Սլավիկ Գալստյանը հաղթեց օլիմպիական չեմպիոնին
Սլավիկ Գալստյանը PWL-8 (Professional Wrestling League) լիգայում 5:4 հաշվով հաղթեց Օլիմպիական և Աշխարհի չեմպիոն, կուբացի Լուիս Օրտա Սանչեսին:...
Աղբյուր` Panorama.am
21:30
Մյունխենի օդանավակայանը կաթվածահար կլինի
Գերմանիայի երկրորդ ամենածանրաբեռնված` Մյունխենի օդանավակայանը, փետրվարի 27-28-ը կաթվածահար է լինելու աշխատողների գործադուլի պատճառով: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
21:18
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանի միջնորդությունն անհիմն է ճանաչել և թողել առանց քննության
Փետրվարի 25-ին Բաքվում շարունակվեց Հայաստանի քաղաքացի Ռուբեն Վարդանյանի դեմ Ադրբեջանի կողմից հարուցված  շինծու  քրեական գործը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
21:09
Առողջապահության նոր տարին գարնանն է, իսկ հիվանդ քաղաքացիները թող սպասեն․ Ծաղիկ Վարդանյան
Առողջապահության կազմակերպիչ, ԱՆ նախկին պաշտոնյա Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Առողջապահության նախարարությունում տարին սկսվում է գարնանից...
Աղբյուր` Panorama.am
21:07
Երևանն ստացել է «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ Բաքվի պատասխանը
«Ազատությանը» հաղորդել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը
Աղբյուր` Panorama.am
20:53
Մակրոնը չի հաջողվում Թրամփից ստանալ աջակցություն՝ Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցում
 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի կարողացել հասնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությանը՝  հակամարտության ավարտին եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
20:42
Սաստիկ բքի պատճառով Նորավանի խաչմերուկից մինչև Գորիս և Մ-2-Շինուհայր-Տաթև ավտոճանապարհները փակ են
Փետրվարի 25-ին՝ ժամը 20:40-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Նորավանի խաչմերուկից մինչև Գորիս և Մ-2-Շինուհայր-Տաթև ավտոճանապարհները փակ են բոլոր...
Աղբյուր` Panorama.am
20:31
Սկանդալային ձայնագրություն` «փողը չեն մուծում, մի´ քշեք»․ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն մեկնաբանություն չունի
Համացանցում ձայնագրություններ են տարածվել ավտոբուսի վարորդների և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ղեկավար անձնակազմի միջև եղած տարբեր...
Աղբյուր` Panorama.am
20:24
Մտահոգիչ է ընդդիմադիր գործիչների հանրային խոսքը սահմանափակելուն ուղղված գործելակերպը․ ՔԻՀԿ
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հայտարարություն է տարածել  Էդգար Ղազարյանի քաղաքական հետապնդման մասին։ Հայտարարության մեջ ասվում...
Աղբյուր` Panorama.am
20:05
Ուրարտուն հաղթեց Արարատ-Արմենիային․ Կալուկյանը նորամուտը նշանավորեց գոլով
Fastex Պրեմիեր Լիգայի 2024/25թթ․ մրցաշրջանի 20-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվելիս արտագնա հաղթանակ տարավ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Այս պահին հանրապետության մի շարք մարզերում դիտվում է քամու ուժգնացում և գետնաբուք
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է․ «Հարգելի քաղաքացիներ, այս պահին հանրապետության մի...
Աղբյուր` Panorama.am
19:34
Առողջապահության նախարարությունը հերթական անտրամաբանական օպտիմալացումն է պլանավորում․ Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է․ «Առողջապահության «սև սիրտ», Նանուշյանի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Հայաստանն Ադրբեջանին ներկայացրել է սպառազինությունների փոխադարձ վերահսկման առաջարկ․ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթ է ունեցել Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածում։ Ելույթում, մասնավորապես, ասել է․ «Ուրախ...
Աղբյուր` Panorama.am
19:00
Փորձ է արվում այս գործն ինչ-որ կերպ վերակենդանացնել․ փաստաբանը՝ Ռոբերտ Քոչարյանի ու նախկին այլ պաշտոնյաների գործի մասին
«Խնդիրն նրանում է, որ մենք ունենք օրինականության այնպիսի անջրպետ, որ դա որևէ ձև հաղթահարել չենք կարողանում։ Նախկինում երբևէ մի իրավիճակ...
Աղբյուր` Panorama.am
18:34
Ես ազատության մեջ եմ, խոսքս՝ բանտում․ Էդգար Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է․ «Ես ազատության մեջ եմ, խոսքս՝ բանտում»։ Օրերս հասարակական-քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
18:21
Եգիպտոսի «Port Said» քաղաքի մոտակայքում վթարի ենթարկված նավը հասել է Ստամբուլ
Փետրվարի 12-ին ամերիկյան «Harry S. Truman» (CVN 75) ավիակիր նավի հետ բախված թուրքական «Beşiktaş-M» բեռնատար նավը նկատվել...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ուկրաինայի համար խաղաղության ծրագիրը մշակվում է ոչ թե Եվրոպայում, այլ Սաուդյան Արաբիայում․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․ «ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի գործողությունները հուշում են, որ մշակվել է նոր քաղաքական դոկտրին։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մրցույթ` Վրաստանի բուհերում 2025-2026 ուստարում մագիստրոսական կրթություն ստանալու համար
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025-2026 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` Վրաստանի բարձրագույն...
Աղբյուր` Panorama.am
17:56
Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհը փակած և «դրիֆթ» կատարած տղամարդիկ ձերբակալվել են
Փետրվարի 24-ին համացանցում տեսանյութ էր շրջանառվում, թե ինչպես է «ԲՄՎ»-ի վարորդը նույն օրը՝ կեսօրին, հարսանեկան արարողության...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ադրբեջшնgիները վնասել են Արցախի մի շարք բնակավայրերի բնամշակութային լանդշաֆտները
Google Earth արբանյակային քարտեզի 2023 թվականի հունիսին արված լուսանկարների դիտարկումը թույլ է տալիս ասել, որ ադրբեջանական կողմը զգալիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:37
Հարժիս-Շինուհայր ճանապարհահատվածում բուք է
Փետրվարի 25-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Թալինի, Աշոցքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Ճանապարհային դեպարտամնետ հիմնադրամից հայտնում...
Աղբյուր` Panorama.am
17:14
2024 թ.-ին Հայաստանում համարակալվել և հաշվառվել է 195.400 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի. Տիգրան Ալեքսանյան
Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը վերջին 10 տարում նվազել է մոտ 30 %-ով: Ըստ այդմ, պակասել է խոշոր և մանր եղջերավոր,...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ռոբերտ Քոչարյան, ոտքի կանգնեք։ Էդ ի՞նչ ձեռքի շարժումներ էիք անում. Դատավոր
«Ադեկվատության խնդիր եմ ես տեսնում այստեղ, ժողովուրդ ջան»։
Աղբյուր` Panorama.am
16:36
Մեր համագործակցությունը ԵՄ հետ «արտաամուսնական» հարաբերություն չէ. ՔՊ-ական պատգամավոր
«Հայաստանն ամուսնացած չէ ոչ մեկի հետ, ոչնչի հետ։ Մեր համագործակցությունը  Եվրոպայի միության հետ արտաամուսնական հարաբերություն...
Աղբյուր` Panorama.am
16:32
Ռուսաստանում ՀՀ քաղաքացին քրեական հետապնդման է ենթարկվում ապօրինի, ենթադրաբար՝ «պատվերով». Փաստաբանների ահազանգը
«Սիմոնյան և գործընկերներ» ու «Միքայել Համբարձումյան և գործընկերներ»      իրավաբանական ընկերությունները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին
13:23 25/02/2025

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}