Հին եգիպտական մումիաների դեմքերը վերականգնվել են
Live Science գիտական պորտալում հրապարակվել է մի հոդված, որը պատմում է Հին Եգիպտոսում մոտ երկու հազար տարի առաջ ապրող երեք տղամարդկանց արտաքին տեսքի հաջող վերականգնման առաջին դեպքի մասին: Դեմքերը հաջողվել է վերստեղծվել նրանց մումիաներից հանված ԴՆԹ -ի նմուշների շնորհիվ: Այս մասին գրում է news.ru կայքը։
Գիտնականները նշել են, որ որ հին եգիպտացի տղամարդիկ մահացել են 25 տարեկանում։ Գերմանիայի Մաքս Պլանկի ինստիտուտի փորձագետները եգիպտացիներից ԴՆԹ են հանել 2017 թվականին:
Ամերիկյան Parabon Nanolabs ընկերությունը, հենվելով գենետիկական տվյալների վրա, ստեղծել է տղամարդկանց դեմքի 3D մոդելներ: Ամերիկացիների կողմից կիրառվող տեխնոլոգիան կոչվում է ԴՆԹ ֆենոտիպավորում:
Գիտնականները եկել են այն եզրակացության, որ հայտնաբերված մարմինների արտաքին տեսքը գենետիկորեն ավելի մոտ է Միջերկրական ծովի բնակիչներին, քան ժամանակակից եգիպտացիներին:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան