Ուսանողը հայտնվել է հոգեբուժարանում՝ Մակրոնի վրա ձու նետելուց հետո
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վրա նախօրեին ձու նետած ուսանողը հոգեբուժարան է ուղարկվել՝ բուժման, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նախորդ օրը, Լիոնում ցուցահանդեսին նախագահի այցի ժամանակ, 19-ամյա ուսանողը ձու էր նետել Մակրոնի վրա՝ բղավելով. «Կեցցե հեղափոխությունը»:
Պահակները երիտասարդին բերման են ենթարկել, իսկ դատախազության պահանջով նրան ուղարկել են հոգեբույժների մոտ՝ փորձաքննության: Դրանից հետո ուսանողին տարել են հիվանդանոց։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին