Տեղեկատվության ազատության միջազգային օրն է
Այսօր տեղեկատվության ազատության միջազգային օրն է։
«Տեղեկատվութան ազատությունը անվտանգության, կոռուպցիայից զերծ կառավարման, մարդկանց բարեկեցիկ կյանքի ապահովման բանալին է»,-նշում է Ինֆորմացիայի Ազատության Կենտրոն ՀԿ հիմնադիր Շուշան Դոյդոյանը։
Նա հիշեցնում է, որ Ինֆորմացիայի Ազատության Կենտրոնը 20 տարի շարունակ համառ ջանքեր է ներդրել Հայաստանում այս իրավունքի պաշտպանության և կայացման գործում։
Իսկ ավանդական «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք»-ի մրցանակակիրներ կառույցները և պաշտոնյաները կհայտարարվեն հոկտեմբերի 12-ին։