
WSJ-ն հայտնել է Կենտրոնական Ասիայում ռուսական բազաների օգտագործման ԱՄՆ-ի ծրագրերի մասին
ԱՄՆ ԶՈւ շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Մարկ Միլլին նախորդ շաբաթ Ռուսաստանի շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Կենտրոնական Ասիայում ամերիկյան զինուժի կողմից ռուսական բազաների օգտագործման հնարավորությունը: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է «Wall Street Journal»-ը՝ վկայակոչելով աղբյուրները:
Գերասիմովն ու Միլլին հանդիպել են Ֆինլանդիայի կառավարության՝ մայրաքաղաք Հելսինկիից 40 կիլոմետր հյուսիս գտնվող Վանտաա քաղաքի «Keningstedt» նստավայրում: Հանդիպմանը քննարկվել է ռազմական գործողությունների ընթացքում միջադեպերի ռիսկերի նվազեցման հարցը: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից լրագրողներին հայտնել են, որ Հանդիպումը կառուցողական է եղել:
Ըստ WSJ-ի՝ Գերասիմովը ոչ մի խոստում չի տվել ամերիկացի գեներալին: Ըստ պարբերականի՝ այս հարցի քննարկման պատճառ է հանդիսացել նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից ամերիկացի զինվորականների դուրսբերումից հետո Աֆղանստանում ահաբեկչական սպառնալիքներին հետևելու և դրան արձագանքելու նոր հնարավորությունների ստեղծման ձգտումը:
Միևնույն ժամանակ, ինչպես հիշեցրել է թերթը, ԱՄՆ Կոնգրեսը մի քանի տարի առաջ Պենտագոնին արգելել էր Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ ցանկացած սերտ փոխգործակցություններ իրականացնելը:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին