28.09.2021. Կորոնավիրուսի 772 նոր դեպք է գրանցվել, մահացել է 15 հիվանդ
Հայաստանում սեպտեմբերի 27-ին երեկ կատարվել է 4988 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 772 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 425 հիվանդ, գրանցվել է մահվան 15 դեպք։ Նրանցից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, սեպտեմբերի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 259 779 դեպք, որոնցից 240 730-ն` առողջացած, 5277-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1205 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 6482 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12567 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 698 811 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 27.09.2021. Կորոնավիրուսի 462 նոր դեպք է գրանցվել, մահացել է 14 հիվանդ
- 26.09.2021. Կորոնավիրուսի 925 նոր դեպք է գրանցվել, մահացել է 13 հիվանդ
- 25.09.2021. Կորոնավիրուսով 25 հիվանդ է մահացել
- 24.09.2021. Կորոնավիրուսի 906 նոր դեպք է գրանցվել, մահացել է 18 հիվանդ
- 23.09.2021. Կորոնավիրուսով 23 հիվանդ է մահացել
- 22.09.2021. Կորոնավիրուսով 20 հիվանդ է մահացել
- 21.09.2021. Կորոնավիրուսով 19 հիվանդ է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան