
Ութերորդ գումարման Պետդումայում մշտական հանձնաժողովների թիվը 26-ից կհասնի 32-ի
Լրացուցիչ 6 մասնագիտացված մշտական հանձնաժողով կստեղծվի 8-րդ գումարման Պետդումայում: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով խորհրդարանի իր աղբյուրին:
Հանձնաժողովների թվի ավելացումը կապահովվի յոթերորդ գումարման Պետդումայում գործող որոշ հանձնաժողովների բաժանման միջոցով: Մասնավորապես՝ Տրանսպորտի և շինարարության հանձնաժողովը կբաժանվի Տրանսպորտի և Շինարարության ու բնակկոմունալ ծառայությունների հանձնաժողովների, իսկ Գիտության և կրթության հանձնաժողովը կբաժանվի Կրթության և Գիտության ու բարձրագույն կրթության հանձնաժողովների:
Վերահսկիչ և կանոնակարգման հանձնաժողովը կբաժանվի համանուն երկու հանձնաժողովների:
Բնական ռեսուրսների, սեփականության և հողի հետ կապված հարցերի հանձնաժողովը կվերածվի Էկոլոգիայի, բնական պաշարների և շրջակա միջավայրի պահպանության հանձնաժողովի և Սեփականության, հողերի և ունեցվածքի հարցերի հանձնաժողովի:
Որոշ հանձնաժողովներ կբաժանվեն երեք տարբեր հանձնաժողովների, օրինակ՝ Ֆիզկուլտուրայի, սպորտի, զբոսաշրջության և երիտասարդության հարցերի և Տնտեսական քաղաքականության, արդյունաբերության, նորարարական զարգացման և ձեռներեցություն հանձնաժողովները:
Ըստ «Ինտերֆաքս»-ի զրուցակցի, կոմիտեների ղեկավարների պաշտոններից 15-ը կզբաղեցնեն «Միասնական Ռուսաստան»-ի ներկայացուցիչները, չորսը՝ «Արդար Ռուսաստան՝ հանուն ճշմարտության» կուսակցության պատգամավորները, և մեկական կամ երկուական՝ Լիբերալ-դեմոկրատական և «Նոր մարդիկ» կուսակցությունների ներկայացուցիչները:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին