Ռուսները բարեկեցության առումով 10 տարի հետ են գնացել
Համաձայն ՌԴ Հաշվիչ պալատի 2020 թվականի դաշնային բյուջեի կատարողականի հաշվետվության վերաբերյալ եզրակացության` ռուսների բարեկեցությունն այժմ գտնվում է 2010-2011թթ. մակարդակում: Լուրը հաղորդում է «Գազետա ռու»-ն:
Բնակչության տնօրինած իրական եկամտի ծավալն անցյալ տարվա առաջին եռամսյակում աճել է 1.9%-ով: Երկրորդ եռամսյակում, կորոնավիրուսային համաճարակի պայմաններում, այս ցուցանիշը նվազել է 7.1%-ով, իսկ երրորդ և չորրորդ եռամսյակներում այն նվազել է համապատասխանաբար 4.7%-ով և 1.2%-ով: Ընդհանուր առմամբ 2020 թվականի վերջին եկամտի անկումը կազմել է 2,8%:
«Սա տնային տնտեսությունների եկամտի ճգնաժամի ամենախոն անկումը չէ: 2016 թ-ին այն կազմել էր 4,5%, բայց իրավիճակը սրվում է նրանով, որ 2014-2016 թթ. ճգնաժամից հետո եկամուտների աճի թույլ դինամիկայի պատճառով հնարավոր չեղավ վերադառնալ մինչճգնաժամային ցուցանիշին, իսկ 2020թ-ը միայն սրեց իրավիճակը: 2020 թվականի վերջին բնակչության բարեկեցությունը մոտավորապես 2010–2011 թվականների մակարդակին է հասել»,- հայտնել է Հաշվիչ պալատը:
Պալատը շեշտել է, որ Ռուսաստանին հաջողվել է խուսափել աղքատության մակարդակի բարձրացումից: 2020 թվականի վերջինում այն նվազել է 0.2 տոկոսային կետով՝ մինչև 12.1%: