Թալիբները ժամանակավորապես կվերականգնեն Աֆղանստանի վերջին թագավորի սահմանադրությունը
Աֆղանստանի ժամանակավոր կառավարությունը, որը ձևավորել է «Թալիբան» արմատական շարժումը, անցումային ժամանակաշրջանում կվերականգնի վերջին թագավոր Մուհամեդ Զահիր Շահի ժամանակների սահմանադրությունը:Այս մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս»-ից:
Կառավարության խոսնակը պարզաբանել է, որ իշխանությունները կհետևեն այդ Սահմանադրությունը, բացառությամբ այն դրույթների, որոնք հակասում են շարիաթի օրենքներին:
Աֆղանստանում, անկախությունից՝ 1919 թվականից ի վեր, փոխվել է յոթ սահմանադրություն: Մինչև այս տարվա օգոստոսին «Թալիբան»-ի իշխանության գալը, Աֆղանստանում 2004 թվականին ընդունված սահմանադրությունն էր գործում:
Մոհամմեդ Զահիր Շահ թագավորի օրոք ուժի մեջ մտած սահմանադրությունը, ընդունվել է 1964 թվականին՝ որպես տնտեսական և քաղաքական բարեփոխումների մաս և ուժի մեջ էր մինչև 1976 թվականը:
Փորձագետների կարծիքով, 1964 թվականի սահմանադրության տեքստը ամենաժողովրդավարական տարբերակն էր հիմնարար օրենքի նախորդ տարբերակների համեմատ: Դրանով առաջին անգամ երկիրում թույլ տրվեց ստեղծել քաղաքական կուսակցություններ:
Նախկին կառավարման օրոք՝ 1996-2001 թվականներին, թալիբները նույնիսկ սահմանադրության նախագիծ չէին առաջարկում:
Հարակից հրապարակումներ`
- Թալիբները վերսկսեցին Աֆղանստանում հրապարակային կախաղանները
- Թալիբները հրապարակայնորեն մահապատժի են ենթարկել մարդուն, որն Աֆղանստանում առևանգում էր կատարել
- Թալիբները համաձայն չեն այն պայմանների հետ, որոնց կատարման դեպքում աշխարհը կճանաչի իրենց կառավարությունը
- Թալիբները խնդրել են «տղամարդկանց» պաշտոններում աշխատող կանանց մնալ տանը
- Թալիբները պատմել են նախարարների կաբինետի ձևավորման ժամկետների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան