Հետաքրքիր զուգադիպությամբ, այդ սպառազինությունը գնվել և մեր զինանոցը համալրել է 2018-ի աշնանը. Աբրահամյան
Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի արտահերթ նիստում անդրադարձել է ավիացիայի նախկին պետին մեղադրանք առաջադրելուն փաստին։
«Խնդիրն այն է, որ իշխանությունը փորձում է տպավորություն ստեղծել, թե գործի հիմքում եղած հնարավոր իրավախախտումները, որոնք կապված են անորակ կամ ժամկետանց սպառազինության ներկրմանը տեղի են ունեցել նախորդ իշխանությունների օրոք և դա իր ազդեցությունն է ունեցել պատերազմի արդյունքների վրա։
Իրականում, որքան ես եմ տեղյակ, 2011 թվականին ՀՀ է ներկրվել սպառազինություն, որը այդպես էլ չի համալրել ԶՈւ զինանոցը, այլ ի պահ է տրվել։
Հետաքրքիր զուգադիպությամբ, այդ սպառազինությունը գնվել և մեր զինանոցը համալրել է 2018 թվականի աշնանը՝ հայտնի իրադարձություններից հետո, երբ իշխանության ղեկին այսօրվա ուժն էր։
Այս տեսանկյունից անհրաժեշտ է հասկանալ, թե ո՞ւմ որոշմամբ և ինչ դրդապատճառներով է այդ որակի և գնի սպառազինությունը ձեռք բերվել և մտցվել սպառազինության կազմ»,- ֆեյսբուքյան էջում գրել է Տ. Աբրահամյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ղազինյան. Իշխանությանը հետաքրքիր չէ պարզել՝ ինչ հանգամանքներում է մերժվել հոկտեմբերի 7-ին պատերազմը կանգնեցնելու ՌԴ առաջարկը
- ԱԱԾ. Բացահայտվել է ռազմամթերքի մատակարարման գործընթացում ԶՈւ բարձրաստիճան պաշտոնյայի լիազորությունները չարաշահելու դեպքեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան