
ԱՄՆ-ը S-400-ի պատճառով Թուրքիային սպառնացել է նոր պատժամիջոցներով
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, որը մտահոգված է Թուրքիայի կողմից S-400 ՀՕՊ համակարգերի ձեռքբերմամբ, Անկարային սպառնացել է լրացուցիչ պատժամիջոցներով, եթե Ռուսաստանի հետ նոր համաձայնագրեր կնքվեն: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը մինչ այդ հարցազրույց էր տվել ամերիկյան CBS հեռուստաալիքին, որում հաստատել էր, որ Անկարան մտադիր է մոտ ժամանակներս գնել ռուսական S-400-ների հերթական խմբաքանակը: Էրդողանի խոսքով՝ այս հարցի լուծումը մնում է բացառապես Թուրքիայի իրավասության շրջանակում, և ոչ մի երկիր իրավունք չունի միջամտել իր գործերին:
«Մենք հստակ արտահայտվեցինք՝ գրելով CAATSA օրենքը( «Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդելու մասին» օրենք): Պատժամիջոցներ են կիրառվում ռուսական ցանկացած ռազմական հաստատության կամ հետախուզական գործակալության հետ խոշոր բիզնեսով զբաղվող կառույցների նկատմամբ: Թուրքիայի կողմից ցանկացած նոր գնում կհանգեցնի նոր պատժամիջոցների»,-ասվում է հանձնաժողովի թվիթերյան գրառման մեջ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին